Երբ տեսնում, լսում և զգում ես պատերազմի շունչը, երբ այն քո ազգի դեմ է, երբ նահատակվում է ազգիդ սերուցքը, երբ անդառնալի կորստի ցավից հոգիդ անջատվում է մարմնիցդ՝ հասկանում ես, որ խաղաղությունն անգին է: Իսկ եթե խաղաղություն ես ուզում, ուրեմն պետք է պատերազմես: Հանուն արդարության, հանուն սեփական հողում ապրելու, հանուն ինքնության, հանուն կյանքի՝ դուք անմահացաք... Հիմա երկնայի թագավորությունից հսկեք մեր սուրբ հողը:
Աշակերտների գրառումները
,,Ոչ մի երկիր, ոչ մի դատաստան իրավունք չունի դատելու մեր պայքարը...,, Մոնթե Մելքոնյան:
Նրանք կռվում են անընդմեջ, պայքարում բոլորիս կյանքի համար, զոհվում են, որ մենք ապրենք:
Լացով է ջրվում այն հողը, որի համար արյուն է թափվել: ...Ու դեռ որքան պետք է մեզ չներենք զոհվածների ապրած ու չապրած կյանքի փոխարեն ապրելու համար ու դեռ որքան պետք է փնտրենք մեր հարազատների անունները անմահների ցուցակում:
Խաչատրյան Լիաննա 10-րդ դաս.
Աշնանային մի առավոտ գուժեցին պատերազմի մասին: Թշնամին դարձյալ հարձակվել էր Արցախ աշխարհի վրա: Սակայն տեղեկացանք, որ առաջին իսկ րոպեներից մեր առյուծ տղաները, նաև կանայք ցուցաբերել են հերոսություն՝ չխնայելով իրենց կյանքը: Հայը այն ազգն է, որ գոյություն է ունեցել հազարամյակներ շարունակ և որին ստեղծել է աստված: Տեսնելով՝ մեր հերոս զինվորների սխրանքները, հասկանում ենք, որ հային հաղթելն անհնար է:
Խաչատրյան Շուշան, 10-րդ դաս.
Մեր ազգը համախմբվել է, դարձել է մեկ բռունցք, ինչն էլ անկասկած վկայում է մեր հաղթանակի մասին: Իմ պատկերացրած հաղթանակը, այս հարցի մեկընդմիշտ լուծումն է: Մենք պետք է հաղթենք: Այն արյունը, որ այսքան տարիներ թափվում է հանուն արդարության, չի կարող մոռացվել: Մենք պետք է հաղթենք և այսուհետ ապրենք խաղաղ երկնքի տակ: Բոլորս ենք սպասում այդ օրվան, և ես վստահ եմ, որ մեր հաղթանակը շատ մոտ է:
Ուրիշ տարբերակ չկա: Հաղթելու ենք:
Ռևազյան Միլենա, 10-րդ դաս.
Ես հապարտ եմ, որ այս անկոտրում ազգի մի մասն եմ, որի դեմ անզոր է թշնամին: Մենք հաղթելու ենք և ապրելու ենք մեր հաղթանակած երկրում:
Դարբինյան Հասմիկ, 10-րդ դաս.
Comments
Post a Comment