Сообщения

Сообщения за декабрь, 2023

Համագործակցություն «Ժողովուրդների մեծ գաղթը և անոմալիաները » թեմայով դաս

Изображение
«Ժողովուրդների մեծ գաղթը և անոմալիաները » թեմայով դաս Երևանի հ139 և մեր` 198 դպրոցների համագործակցության արդյունքում: Սա մանկավարժական ոլորտում նորարարական մեթոդների կիրառման փորձ էր, որն անցավ հետաքրքիր և դինամիկ: Դասապրոցեսին հնչեցին տարբեր կարծիքներ, տրվեցին կարծիքների հիմնավորումներ: Համագործակցային մոտեցումներն ունենում են մեծ արդյունավետություն ոչ միայն գիտելիքների փոխանակման, այլ նաև ընկերներ և համախոհներ ձեռք բերելու առումով: Դասընթացի կազմակերպմանը մասնակցել էր 198 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Ա. Նիազյանը:

Էքսկուրսիա-այցելություն Մատենադարան և Էրեբունի թանգարան

Изображение
10- գ դասարանի դասղեկ Ք. Գևորգյանի, Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ն. Գալստյանի եւ պատմության ուսուցիչ Ա.  Նիազյանի մասնակցությամբ աշակերտներն այցելեցին Մատենադարան և Էրեբունի թանգարան։ Օրերի հետաքրքի դրվագները ներկայացված են  տեսահոլովակում :

,,Համագործակցություն հարակից դպրոցների հետ,, նախագիծ

Изображение
  Բնագիտական շաբաթ ,,Համագործակցություն հարակից դպրոցների հետ,, նախագծի շրջանակներում: Միջոցառումը նվիրված էր բնագիտական առարկաներին` քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա: Համագործակցությունը ոչ միայն դպրոցների, այլև ուսուցիչների հետ է, որն այսօր իրականացրեցին հ. 88, 197, 166, 186 հիմնական և մեր` 198 ավագ դպրոցի բնագիտական առարկաների ուսուցիչները: Հանդիպումը կայացավ 198 ավագ դպրոցում: Միջոցառումն ընթացավ 4 փուլով 1. Ծանոթացում 2. Խմբերի բաժանում 3. Խաղ-վիկտորինա 4. Տեղում պաստառի ստեղծում, որը 4 բնագիտական ատարկաների մասին էր Հաղթող թիմը խրախուսվեց նվերներով:  Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը ողջունեց համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի: - Այն ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն է, այլև նոր ընկերներ ունենալու առիթ և որ ամենակարևորն է` գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն. իսկ գիտելիքները կարող են կերտել հաղթանակներ,- ասաց նա: Միջոցառումը կազմակերպել էր բնագիտական առարկաների Մեթոդական միավորումը Բալայան Լ, Միրոյան Ֆ, Թորոսյան Լ, և...

Միջոցառում ի հիշատակ դեկտեմբերի 1988 թ.-ի դեկտեմբերի 7- ի երկրաշարժի զոհերին

Изображение
Միջոցառումը նվիրված էր  1988 թ.-ի դեկտեմբերի 7- ի ավերիչ երկրաշարժի զոհերին: Բոլոր դասարաններում 1 րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը։ Ցուցադրված պրեզենտացիան ներկայացնում էր երկրաշարժից պաշտպանվելու կանոնները և այն բոլոր հանգամանքները, որոնք կարող են նվազեցնել շինությունների սեյսմակայունությունը, ինչպես նաև կաևոր գիտելիքներ տրվեցին այն մմասին, թե ինչպես պետք է պահենք մեզ երկրաշարժերի ժամանակ: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի Աշակերտական խորհուրդը։ Ներկայացվեց նաեւ սահիկաշար  նվիրված զոհերի հիշատակին։   

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԶԳԱՑՈՒՄ

Изображение
    Դ եկտեմբերի 2-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ Կիոկուշին կարատեի «Եվրոպայի առաջնությունը», որին մասնակցում էին նաև Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 11-Բ դասարանի աշակերտ Հայկ Գալստյանը և 12-Բ դասարանի աշակերտ Համլետ Ստեփանյանը։     Տղաները ներկայացան բարձր պատրաստվածությամբ, ունեցան դիտարժան մենամարտեր և պատվո հարթակին ծածանեցին Հայաստանի դրոշը։     Հպարտության մեծ զգացումով դպրոցի տնօրենությունը և ողջ անձնակազմը շնորհավորում են Հայկին և Համլետին, նրանց ծնողներին, մարզիչներ՝ Վիրաբ Մարտիրոսյանին և Լալա Վարդանյանին, նմանօրինակ միջազգային մրցաշարերում հայի պատիվը բարձր պահելու առիթով։ Անհամեմատելի էր նաեւ դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանի հպարտության զգացումը։ Նա ողջունեց տղաներին հաղթանակի առիթով, մաղթելով նոր նվաճումներ։   

Շախմատի ներդպրոցական առաջնության հաղթողները

Изображение
Ա Շախմատի ներդպրոցական առաջնության հաղթողներն են Տղաներ՝ 1 տեղ-Թադևոսյան Մկրտիչ (12-ա) 2 տեղ-Շեգիյան Դավիթ(10-բ) 3 տեղ-Մարգարյան Տիգրան(12-գ) Աղջիկներ՝ 1 տեղ-Կիրակոսյան Լիանա(11-ա) 2 տեղ-Միքայելյան Էլեն(11-գ) 3 տեղ-Թադևոսյան Լիլի (10-գ) Ավարտվեց Շախմատի ներդպրոցական առաջնությունը. այն ընթացավ 3 փոլով: Տղաների և աղջիկների խմբերից հաղթողներ ճանաչվեցին  

,,Generation Global,, միջմշակութային ծրագիր

Изображение
  Դեկտեմբերի 4-ին ,, Generation Global,,  միջմշակութային ծրագրի շրջանակներում մեր դպրոցի աշակերտները մասնակցեցին  “Education” թեմայով տեսակոնֆերանսին, որին մասնակցում էին նաև Ուկրաինայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և Եգիպտոսի դպրոցների աշակերտները: Մեր կարգախոսն էր` ,,Կրթությունը հաջողության գրավական,, / Education is a key to success/: Հետաքրքիր էր իմանալ նաև այլ երկրների մոտեցումները կրթության կազմակերպմաննն ու կարևորությանը, ինչպես նաև կիսվել սեփական կարծիքներով: Համակարգող ուսուցիչ` Ի. Կիրակոսյան

Երեխայի իրավունքների վերաբերյալ պաստառների ներկայացում

Изображение
Կառավարության կողմից  հաստատվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը: Ելնելով այդ ծրագրից, անհրաժեշտ է կրթական հաստատություններում փակցնել երեխայի իրավունքների վերաբերյալ պաստառներ` հատուկ ուշադրություն դարձնելով նշյալ կետով սահմանված թիրախային խմբերի հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվացության բարձրացմանը: Մեր դպրոցում ծրագիրն իրականացրեցին 10, 11-րդ դասարանների աշակերտները, համակարգող` Լ Փափազյան:  Ձևավորված 9 խմբերը ներկայացրեցին իրենց պաստառները: Յուրաքանչյուրն ընտրել էր իր կողմից ընտրված մարդու որևէ իրավունք: Խոսքի ազատության իրավունք Կրոնի  ազատության իրավունք Խղճի  ազատության իրավունք Մտքի  ազատության իրավունք Երեխաների  ազատության իրավունք Միավորումներ ստեղծելու  ազատության իրավունք Աշակերտներն ուսումնասիրել էին այդ իրավունքները` օգտվելով համապատասխան գրականությունից: Նրանց  ելույթներից հետո, դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը հարցեր ուղղեց` կապված թ...