Բնագիտական շաբաթ ,,Համագործակցություն հարակից դպրոցների հետ,, նախագծի շրջանակներում:
Միջոցառումը նվիրված էր բնագիտական առարկաներին` քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա: Համագործակցությունը ոչ միայն դպրոցների, այլև ուսուցիչների հետ է, որն այսօր իրականացրեցին հ. 88, 197, 166, 186 հիմնական և մեր` 198 ավագ դպրոցի բնագիտական առարկաների ուսուցիչները: Հանդիպումը կայացավ 198 ավագ դպրոցում:
Միջոցառումն ընթացավ 4 փուլով
1. Ծանոթացում
2. Խմբերի բաժանում
3. Խաղ-վիկտորինա
4. Տեղում պաստառի ստեղծում, որը 4 բնագիտական ատարկաների մասին էր
Հաղթող թիմը խրախուսվեց նվերներով:
Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը ողջունեց համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի:
- Այն ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն է, այլև նոր ընկերներ ունենալու առիթ և որ ամենակարևորն է` գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն. իսկ գիտելիքները կարող են կերտել հաղթանակներ,- ասաց նա:
Միջոցառումը կազմակերպել էր բնագիտական առարկաների Մեթոդական միավորումը Բալայան Լ, Միրոյան Ֆ, Թորոսյան Լ, և 88, 197, 166, 186 հիմնական դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչները:
Comments
Post a Comment