ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԶԳԱՑՈՒՄ


    Դեկտեմբերի 2-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ Կիոկուշին կարատեի «Եվրոպայի առաջնությունը», որին մասնակցում էին նաև Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 11-Բ դասարանի աշակերտ Հայկ Գալստյանը և 12-Բ դասարանի աշակերտ Համլետ Ստեփանյանը։
    Տղաները ներկայացան բարձր պատրաստվածությամբ, ունեցան դիտարժան մենամարտեր և պատվո հարթակին ծածանեցին Հայաստանի դրոշը։     Հպարտության մեծ զգացումով դպրոցի տնօրենությունը և ողջ անձնակազմը շնորհավորում են Հայկին և Համլետին, նրանց ծնողներին, մարզիչներ՝ Վիրաբ Մարտիրոսյանին և Լալա Վարդանյանին, նմանօրինակ միջազգային մրցաշարերում հայի պատիվը բարձր պահելու առիթով։


Անհամեմատելի էր նաեւ դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանի հպարտության զգացումը։ Նա ողջունեց տղաներին հաղթանակի առիթով, մաղթելով նոր նվաճումներ։ 










 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը