Կառավարության կողմից հաստատվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը: Ելնելով այդ ծրագրից, անհրաժեշտ է կրթական հաստատություններում փակցնել երեխայի իրավունքների վերաբերյալ պաստառներ` հատուկ ուշադրություն դարձնելով նշյալ կետով սահմանված թիրախային խմբերի հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվացության բարձրացմանը:
Մեր դպրոցում ծրագիրն իրականացրեցին 10, 11-րդ դասարանների աշակերտները, համակարգող` Լ Փափազյան:
Ձևավորված 9 խմբերը ներկայացրեցին իրենց պաստառները: Յուրաքանչյուրն ընտրել էր իր կողմից ընտրված մարդու որևէ իրավունք:
Խոսքի ազատության իրավունք
Կրոնի ազատության իրավունք
Երեխաների ազատության իրավունք
Միավորումներ ստեղծելու ազատության իրավունք
Աշակերտներն ուսումնասիրել էին այդ իրավունքները` օգտվելով համապատասխան գրականությունից: Նրանց ելույթներից հետո, դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը հարցեր ուղղեց` կապված թեմաների հետ: Աշակերտները պատկերացրել էին այն աշխատանքը, որը ներկայացրեցին:
Comments
Post a Comment