Сообщения

Сообщения за май, 2024

Վերջին դաս

Изображение
Մի սերունդ ևս դպրոցը ճանապարհեց դեպի խոստումներով լի կյանք:  Ինչպես բոլոր շրջանավարտների համար` այսուհետ սպասելիքների, նպատակների իրականացման, խոչընդոտների հաղթահարման ընթացք է: Որքան հարցեր պետք է լուծեք դուք պատանեկության այս հուզառատ ու խենթ հատվածում` սխալվելու  հավանականություններով և անխուսափելիությամբ: Թող ձեր բոլոր մարդկային սխալները  ուղղվեն ի նպաստ ձեր զարգացմանը, աճին, ու մշտապես զգաք փոփոխության պահանջը և պահանջը` անփոփոխ մնալու... Այս ցերեկույթի ընթացքում, շրջանավարտները կիսեցին իրենց հույզերը, ապրումները բոլոր ներկաների հետ, և այն անկեղծ խոսքերը, որ ուղղեցին ուսուցիչներին... Շնորհավորհանքի և բարեմաղթանքի խոսքեր հնչեցրեցին դասղեկները, ուսուցիչները, փոխտնօրենները, հյուրերը և, իհարկե, դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը Դասարանները հրաժեշտ տվեցին դպրոցին` խոստանալով հավատարիմ մնալ այն գաղափարախոսությանը,  որը տվել է դպրոցը, իսկ դրանք ամբողջ կյանքի համար են, որը պետք է պահել և զարգացնել: Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հնչեցրեցին դասղեկները, ուսուցիչները, փոխտն...

Սեմինար-քննարկում

Изображение
Սեմինար-քննարկում Երևան քաղաքի ավագ դպրոցների ուսուցիչների և քոլեջների դասավանդողների համար: Թեման` ,,Դասավանդողների համար կրթության ողջ կյանքի ընթացքում մոդելի մշակում,, Մասնակցեցին նաև մեր դպրոցի ուսուցիչները:  

Տեսակոնֆերանս ,,Generation Global,, նախագծի շրջանակներում

Изображение
  ,,Generation Global,, նախագծի շրջանակներում մեր դպրոցի 10 ա դասարանի աշակերտները մասնակցեցին ,,The Rights of Girls and Women,, թեմայով տեսակոնֆերանսին, որին մասնակցում էին նաև Եգիպտոսի, Հնդկաստանի, Անգլիայի դպրոցների աշակերտները: Մեր դպրոցի կարգախոսն էր` Յուրաքանչյուր կին ունի կյանքի և արժանապատվության իրավունք,, ,,Every woman is entitled to the right of life and olignity,,. Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվեցին կանանց իրավունքներին վերաբերվող հարցեր, բերված օրնակների շուրջ հնչեցին կարծիքներ:Ի վերջո, յուրաքանչյուր կնոջ կյանքում պետք է գերակշռի սերը, հարգանքը, իրավունքների ճանաչումը, որը զերծ է վախի, ուժի բռնության կամ խտրականության ցանկացած ձևից: Հետաքրքիր էր նաև լսել այլազգի երեխաների կարծիքները առաջարկված թեմայի շուրջ: Նախագծի համակարգող` անգլերենի ուսուցիչ Ք. Գևորգյան

Համադպրոցական շուրջպար

Изображение
Համադպրոցական շուրջպարը  նվիրված էր մայիսյան հաղթանակներին: Կարնո քոչարն և Յարխուշտան համախմբել էր իր շուրջ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին: Միջոցառումը կազմակերպել էր և իրականացրեց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սաֆարյանը:  

Ցուցահանդես-վաճառք

Изображение
Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը տրամադրվելու է դպրոցի համար երաժշտական գործիքների ձեռք բերմանը:  Նախաձեռնությանը միացել էին 10, 11-րդ դասարանները, ովքեր իրենց պատրաստած համեղ կերակուրներով և ձեռքի աշխատանքներով անտարբեր չթողեցին այցելուներին, ովքեր մեր դպրոցի ուսուցիչները, աշխատակիցները և, իհարկե, աշակերտներն էին: Միջոցառումն անցավ երգի, պարի, երաժշտության մտնոլորտում: Նախաձեռնությունը ղեկավարեց ՄԿԱ գծով փոխտնօրեն Մ. Ապրեսյանը:                     

,, ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024 ,,

Изображение
,, ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024 ,, Այն  նվիրված է ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ գլխավոր մասնաշենքի բակում:  ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ն   հնարավորություն է ընձեռել մեկ հարկի տակ հավաքել դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ունեցան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու աշխատանքային հնարավորությունները։ Կարիերայի տոնավաճառ   Կարիերայի տոնավաճառի շրջանակում հայաստանյան ավելի քան 45 լավագույն կազմակերպություններ  բանկային, կապի, սպասարկման, արտադրական, կրիպտոարժույթների, արդյունաբերական, միջազգային զարգացման, պետական, մշակութային, գիտահետազոտական  ոլորտներից այցելուներին կներկայացնեն առկա աշխատանքային հնարավորությունները, կանցկացնեն հարցազրույցներ, կկազմակերպեն մրցույթներ, կհամալրեն իրենց աշխատակազմերը և կխոսեն ձեռքբ...

Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում են ՀՀ ՊՆ Ա․ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ներկայացուցիչները/

Изображение
Մասնագիտական կողմնորոշում  Դասընթացը վարում է  ՀՀ ՊՆ Ա․ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի Ռուսաց լեզու առարկայի դասախոս Ա. Խիզանցյանը, կուրսանտներ` Նազարյան Ա., Հովհաննիսյան Է. /1-ին կուրս/: Ուսումնական հաստատությունը զինվորական մասնագետներ է պատրաստում 8 մասնագիտությունների գծով`  1. Ինքնաթիռների թռիչքային շահագործում 2. Ուղղաթիռների թռիչքային շահագործում  3. Ինքնաթիռների և շարժիչների տեխնիկական շահագործում 4. Ուղղաթիռների և շարժիչների տեխնիկական շահագործում 5. Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումների տեխնիկական շահագործում 6. Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում    7. Թռչող ապարատների ավիացիոն սպառազինության տեխնիկական շահագործում  8. Օդային շարժման մարտական կառավարում  Համալսարանի ներկայացուցիչները խոսեցին ընդունելության, և մյուս բոլոր ընթացակարգերի մասին, որոնց պետք է տեղյակ լինեն դիմորդները և նրանք, ովքեր ցանկանում են դառնալ համալսարանի կուրսանտներ:  

Այցելություն Խ. Աբովյանի անվան տուն-թանգարան

Изображение
Այցելություն Խ. Աբովյանի անվան տուն-թանգարան Աշակերտներին ուղեկցում էին Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ` Ն. Գալստյանը և Անգլերենի ուսուցիչ` Ք. Գևորգյանը  

Մանկավարժական խորհրդի նիստ

Изображение
Մանկավարժական խորհրդի նիստ Օրակարգում` 1. 120 ժամ և ավելի բացակայություն ունեցող աշակերտներ 2. Քննությունների քնթացակարգը 3. Էլեկտրոնային մատյանների վերանայում, թերությունների շտկում 4. ,,Լավագույն աշակերտի ,, ընտրություն Նիստը վարեց դպրոցի տնօրեն` Ս. Խաչատրյանը