Վերջին դաս

Մի սերունդ ևս դպրոցը ճանապարհեց դեպի խոստումներով լի կյանք:
 Ինչպես բոլոր շրջանավարտների համար` այսուհետ սպասելիքների, նպատակների իրականացման, խոչընդոտների հաղթահարման ընթացք է:
Որքան հարցեր պետք է լուծեք դուք պատանեկության այս հուզառատ ու խենթ հատվածում` սխալվելու  հավանականություններով և անխուսափելիությամբ:

Թող ձեր բոլոր մարդկային սխալները  ուղղվեն ի նպաստ ձեր զարգացմանը, աճին, ու մշտապես զգաք փոփոխության պահանջը և պահանջը` անփոփոխ մնալու...


Այս ցերեկույթի ընթացքում, շրջանավարտները կիսեցին իրենց հույզերը, ապրումները բոլոր ներկաների հետ, և այն անկեղծ խոսքերը, որ ուղղեցին ուսուցիչներին...

Շնորհավորհանքի և բարեմաղթանքի խոսքեր հնչեցրեցին դասղեկները, ուսուցիչները, փոխտնօրենները, հյուրերը և, իհարկե, դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը




Դասարանները հրաժեշտ տվեցին դպրոցին` խոստանալով հավատարիմ մնալ այն գաղափարախոսությանը,  որը տվել է դպրոցը, իսկ դրանք ամբողջ կյանքի համար են, որը պետք է պահել և զարգացնել:

Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հնչեցրեցին դասղեկները, ուսուցիչները, փոխտնօրենները, հյուրերը և, իհարկե, դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը:

























 

Comments