Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում են ՀՀ ՊՆ Ա․ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ներկայացուցիչները/
Մասնագիտական կողմնորոշում
Դասընթացը վարում է ՀՀ ՊՆ Ա․ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի Ռուսաց լեզու առարկայի դասախոս Ա. Խիզանցյանը, կուրսանտներ` Նազարյան Ա., Հովհաննիսյան Է. /1-ին կուրս/:
Ուսումնական հաստատությունը զինվորական մասնագետներ է պատրաստում 8 մասնագիտությունների գծով`
- 1. Ինքնաթիռների թռիչքային շահագործում
- 2. Ուղղաթիռների թռիչքային շահագործում
- 3. Ինքնաթիռների և շարժիչների տեխնիկական շահագործում
- 4. Ուղղաթիռների և շարժիչների տեխնիկական շահագործում
- 5. Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումների տեխնիկական շահագործում
- 6. Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում
- 7. Թռչող ապարատների ավիացիոն սպառազինության տեխնիկական շահագործում
- 8. Օդային շարժման մարտական կառավարում
Համալսարանի ներկայացուցիչները խոսեցին ընդունելության, և մյուս բոլոր ընթացակարգերի մասին, որոնց պետք է տեղյակ լինեն դիմորդները և նրանք, ովքեր ցանկանում են դառնալ համալսարանի կուրսանտներ:
Comments
Post a Comment