,, ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024 ,,


,, ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024 ,,

Այն նվիրված է ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։
Պաշտոնական բացումը տեղի ունեցավ գլխավոր մասնաշենքի բակում: 

ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ն  հնարավորություն է ընձեռել մեկ հարկի տակ հավաքել դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ունեցան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու աշխատանքային հնարավորությունները։


Կարիերայի տոնավաճառ
 
Կարիերայի տոնավաճառի շրջանակում հայաստանյան ավելի քան 45 լավագույն կազմակերպություններ բանկային, կապի, սպասարկման, արտադրական, կրիպտոարժույթների, արդյունաբերական, միջազգային զարգացման, պետական, մշակութային, գիտահետազոտական ոլորտներից այցելուներին կներկայացնեն առկա աշխատանքային հնարավորությունները, կանցկացնեն հարցազրույցներ, կկազմակերպեն մրցույթներ, կհամալրեն իրենց աշխատակազմերը և կխոսեն ձեռքբերումներից։
 
Կրթության տոնավաճառ
 
  • ԵՊՀ ֆակուլտետները, ինստիտուտներն ու կենտրոնները, ինչպես նաև  ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը կներկայացնեն իրենց կրթական ծառայությունները։
  • ԵՊՀ մի շարք ստորաբաժանումներ կներկայացնեն լրացուցիչ կրթության, փորձնակության և կամավորական աշխատանքի ծրագրերը, կկազմակերպեն վիկտորինաներ, մրցույթներ։
  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կներկայացնի իր կրթական ծառայությունները և կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը։
  • ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը կկազմակերպի «ԵՊՀ-105» խորագրով  իմպրովիզացիոնէտյուդի, լուսանկարչական, նկարչության, երգի և պարի մրցույթներ 

Բանախոսություններ գործի մասին

  • Տարբեր ոլորտների անվանի և հաջողության հասած անհատներ կներկայացնեն բանախոսություններ, կպատմեն իրենց փորձի, կրթական և աշխատանքային անցած ճանապարհի մասին։
  • Առանձին հանդիպում կկազմակերպվի գրականության և գրահրատարակչության ոլորտների ներկայացուցիչների հետ։
  • Ուսանողներին հնարավորություն կտրվի մասնակցելու «Fish bowl» քննարկմանը և խոսելու կրթական գործընթացում իրենց մոտիվացնող և դեմոտիվացնող գործոնների մասին։

Մասնակցեց 10-ա դասարանը
Դասղեկ` Մուրադյան Մ.


 









Comments