Сообщения

Сообщения за 2025

ՈՒսումնական վարժանք

Изображение
Տարեկան պլանի համաձայն դպրոցում անցկացվեց ուսումնական վարժանք <<Երկրաշարժ>> թեմայով։ 12։00 -ին հայտարարվեց տագնապ և դպրոցի անձնակազմը տարհանվեց ապահով վայր։ Ուսումնական վարժանքն ընթացավ պատշաճ կերպով, որի մասին դասղեկները զեկուցեցին դպրոցի զինղեկ Ա․ Այվազյանին։ Վարժանքը կազմկերպել էր և իրականացրեց դպրոցի զինղեկ Ա․ Այվազյանը։  

Կառավարման խորհրդի նիստ 8

                                  ԿԽ 8

Շախմատի դպրոցական առաջնություն

Изображение
Շախմատի դպրոցական առաջնություն Մասնակցեցին 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները։ Մրցույթն ընթացավ 3 փուլով, եզրափակիչ դուրս եկան Թվանց Արան /11-գ/ և Գևորգյան Խաչատուրը /10-բ/։ Հաղթող ճանաչվեց Թվանց Արան։ /Մրցավար՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ․ Սաֆարյան/  

Վերապատրաստում ուսուցիչների համար

Изображение
 Վերապատրաստում ուսուցիչների համար ՏՄԱԿ-ի կողմից նախատեսված է իրականացնել երկօրյա վերապատրաստում <<Ընկալման փոփոխություն, ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում>> թեմայով։ Տևողությունը՝ յուրաքանչյուր օրը 2-3 ժամ Օր առաջին  Ներկայացվեց պրեզենտացիան Քննարկումներ Հարցաթերթիկների լրացում Թեստեր Ցանկություններ և առաջարկություններ Անձի նկարագրություն

Նախագծային աշխատանք

Изображение
 Նախագծային աշխատանք Առարկա՝ Հայ գրականություն, Հայոց լեզու Թեման՝ <<Պարոնյանի <<՝Քաղաքավարության վնասները>> նովելաշարում>> Նախագծի անվանումը՝ <<Ծաղրը դարերի միջով>> Նախագծի ղեկավար՝ Ա․ Մելիքյան Նախագծի նպատակը՝ 1․ Ծանոթացնել Պարոնյանի նովելներին և գաղափարական նշանակությանը 2․ 19-րդ դարի հասարակական արատները, որոնք հանդիպում են նաև մեր օրերում 3․ Զարգացնել վերլուծական մտածողությունը 4․ Ապահովել ստեղծագործական մոտեցում՝ նովելները վերածելով բեմական ներկայացման 5․ Զարգացնել հաղորդակցման, արտահայտման և թիմային աշխատանքի հմտություններ Նախագծի վերջնարդյունքները Նովելի բովանդակության ներկայացում Գործոնների վերլուծություն և կերպարների քննություն Թատերականացման համար սցենարի ստեղծում Բեմականացման միջոցով գաղափարի արտահայտում

Սեմինար " Բուլինգ " թեմայով

Изображение
 Այսօր Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ սեմինար "Բուլինգ" թեմայով,որը վարում էր հասարակագիտության ուսուցիչ Լ. Փափազյանը։ Մասնկացում էր դպրոցի վարչական և մանկավարժական համակազմը։

Երևանում ռուսական բուհերի կրթական ցուցահանդես

Изображение
Երևանում ռուսական բուհերի կրթական ցուցահանդեսը կազմակերպել էր <<Ռոսսոտրուդնիչեստվոյի>  ներկայացուցչությունը՝ Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության /ԿԳՄՍՆ/ աջակցությամբ։  Արդեն մի քանի տարի է, ինչ ռուս- հայկական կրթական նախաձեռնությունը  ապագա ուսանողներին հնարավորություն է ստեղծում ծանոթանալու ռուսական բարձրագույն ուսումնական հաստատություններին գործունեությանը։ Երկօրյա հանդիպումը տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայում /ԳԱԱ/։ Ներկա էին նաև մեր դպրոցի աշակերտները․ նրանք շրջեցին սրահով, ծանոթացան ռուսական բուհերին, առաջարկներին, ընդունելությունների կարգին, վարձավճարներին։

2024-2025 ուստարվա ներքին գնահատում

  Երևանի Թիվ 198 ավագ դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվություն 202 4 -202 5 ուստարի Հաշվետվությունը կազմվել է ըստ ՀՀ կառավարությունը 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N1334-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների սահմանման և իրականացման կարգի»:   Ներքին գնահատման նպատակը, խնդիրները և ընթացակարգը Երևանի 198 ավագ դպրոցի ներքին գնահատումը հաստատության կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի մշտադիտարկման և ընթացիկ հսկողության գործընթաց է: Հաստատության գործունեության ներքին գնահատման նպատակն է` բարելավել հաստատության կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակը և բարձրացնել արդյունավետությունը կամ, այլ կերպ ասած, նպաստել ուսումնական հաստատության գործունեության հետագա բարելավմանը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսուցիչների աշխատանքի արդյունավետության և սովորողների առաջընթացի ուսումնասիրման միջոցով: Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ հաս...