Բաց դռների օր Հայաստանի Եվրոպական համալսարանում

Բաց դռների օր  Հայաստանի Եվրոպական համալսարանում

Աշակերտները շրջեցին հարկերով, եղան գրադարանում, լսարաններում,սպորտդահլիճում, ծանոթացան ՈՒսանողական խորհրդի աշխատանքներին, հետաքրքրություններին։

 Սրահում համալսարանի յուրքանչյուր ֆակուլտետ ներկայացնում էր իր գործառույթները, մասնագիտական գրականությունը, մասնագիտացումը։ Հոգեբանական թեստի միջոցով, ուսանողները պարզեցին բնավորության և հոգեխառնվածքի որոշ գծեր, որն իրականում համապատասխանեց մեզ։ Սովորողները ներկա եղան Անգլերեն լեզվի դասխոսությանը, որը վարեց Լ․ Մարաբյանը։ Հանդիպումն ավարտվեց Ֆինանսների և բանկային գործի ֆակուլտետում, որտեղ ամբիոնի վարիչ Ա․ Մհերյանը հարցուպատասխանի միջոցով պարզեցրեց աշակերտների մասնագիտական կողմնորոշումները և կարճ դասախոսություն վարեց փողի և այն նպատակային ծախսելու մասին։  

















Comments