Բնագիտական միջոցառում հարակից դպրոցների աշակերտների հետ
Միջոցառումը կազմակերպել էր Բնագիտական առարկաների մեթոդական միավորումը, նախագահ՝ Լ․ Բալայան, ուսուցիչներ՝ Ֆ․ Միրոյան, Լ․ Թորոսյան։
Նյութը տրամադրել է Լ․ Բալայանը
<<Դեկտեմբերի 2-ին մեր դպրոցում տեղի ունեցավ բնագիտական միջոցառում, որին մասնակցեցին հ․ 88, 166, 186, 197 հիմնական դպրոցների աշակերտները․ /թեման՝ <<Շրջակա միջավայրի աղտոտվածությունը>>/
Խմբերի մեջ ներգրավված էին թիվ 198 ավագ դպրոցի կենսաքիմիայի հոսքի աշակերտները։ Միջոցառումը սկսվեց ծանոթությունից, որին հաջորդեց խաղ-վիկտորինան։
Վիկտորինայի հարցերը կազմված էին Քիմիա, Կինսաբանություն, Աշխարհագրություն առարկաներից։
Աշակերտները ծանոթացան աղտոտվածության տեսակներին և ակտիվ պատասխանում էին առաջադրված ուշագրավ հարցերին։
Հաղթեց ընկերությունը։ Նման համագործակցությունը հիմնական և ավագ դպրոցների միջև շատ կարևոր է և ցանկալի>>։
Comments
Post a Comment