Երևանում ռուսական բուհերի կրթական ցուցահանդես

Երևանում ռուսական բուհերի կրթական ցուցահանդեսը կազմակերպել էր <<Ռոսսոտրուդնիչեստվոյի>  ներկայացուցչությունը՝ Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության /ԿԳՄՍՆ/ աջակցությամբ։ 

Արդեն մի քանի տարի է, ինչ ռուս- հայկական կրթական նախաձեռնությունը  ապագա ուսանողներին հնարավորություն է ստեղծում ծանոթանալու ռուսական բարձրագույն ուսումնական հաստատություններին գործունեությանը։

Երկօրյա հանդիպումը տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայում /ԳԱԱ/։ Ներկա էին նաև մեր դպրոցի աշակերտները․ նրանք շրջեցին սրահով, ծանոթացան ռուսական բուհերին, առաջարկներին, ընդունելությունների կարգին, վարձավճարներին։







Comments