Сообщения

Сообщения за июнь, 2025

,,Տարվա լավագույնները,, մրցանակաբաշխություն

Изображение
 Կայացավ ,,Տարվա լավագույնները,, մրցանակաբաշխությունը, որին ներկա էին դպրոցների  տնօրեններ,   ծնողներ, հյուրեր։                 հ․186 դպրոց - Մ․ Քոչարյան   հ․ 166 դպրոց -Մ․ Քուշկյան   հ․197 դպրոց- Ա․ Ավետիսյան հ․ 125  դպրոց- Լ․ Անտոնյան հ․ 143 դպրոց- Կ․ Կոստանյան h. 163 դպրոց Ա․ Դանիելյանը      Միջոցառման առաջին հատվածը երգ, պար, երաժշտական կատարումներ էին, այնուհետև՝ ցուցադրված պրեզենտացիան պատմում էր այս տարվա ընթացքում ձեռքբերումների, հաղթանակների, այցելությունների, հյուրընկալությունների, միջոցառումների մասին, որոնք իրականացվել են ուսուցիչ- աշակերտ համագործակցության որդյունքում։ Մինչ մրցանակաբաշխությունը , շնորհակալագրեր հանձնվեցին այն ուսուցիչներին, ովքեր ուսումնական տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց կատարած աշխատանքներով։ ,,Տարվա լավագույնները,, անվանակարգում ներկայացված էին՝ 1․ Առաջադիմությամբ լավագույններ 2․ Տարվա օլիմպիադաների լավագույններ 3, Ներդպրոցական միջոցառումների լավ...

Հանդիպում ԱԲ սերունդ ծրագրին միանալ ցանկացող 10-րդ դասարանցիների համար

Изображение
2025թ-ի հունիսի 30-ին տեղի է ունենալու առցանց հանդիպում ավագ դպրոցներում ուսումը շարունակել ցանկացող 10-րդ դասարանցիների և նրանց ծնողների համար։ Հնդիպման հղումը ստորև․․․ Առցանց հանդիպման հղում

Կառավարման խորհրդի նիստ 6

  Կառավարման խորհրդի նիստ 6

ՏՄԱԿ-ի կողմից եռօրյա վերապատրաստում

Изображение
ՏՄԱԿ-ի Վերապատրաստման բաժինն իրակամնացրեց եռօրյա վերապատրաստում, որին մասնակցում էր 198 ավագ դպրոցի մանկավարժական կազմը։ Թեմա՝ ,, Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելում,, Վերապատրաստող մասնագետ՝ Նադեժդա Եղիազարյան Վերապատրաստման ընթացքում ուսուցիչները ներկայացրեցին իրենց, ցուցադրվեց պրեզենտացիա, քննարկվեցին դեպքեր, կատարվեցին խմբային եւ անհատական աշխատանքներ, եղավ թեմայի ամփոփում։  

,,Աշխարհացույց,, հարթակը մեր դպրոցում

Изображение
  Դպրոցը հյուրընկալել էր ,,Աշխարհացույց,, ինտերակտիվ կրթական հարթակի մենթոր  Արփինե Ղազարյանին։ Նա ներկայացրեց ,,Աշխարհացույց,, հարթակը եւ նրա գործիքակազմը։ Կրթության արդյունավետությունը եւ որակը բարձրացնելու համար անհրաժեշտ են տեխնիկական այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կապահովեն աշակերտների հետաքրքրվածությունը, հետադարձ կապը, կզարգացնեն բազային հմտություններ եւ կարողություններ ։ ,,Աշխարհացույցը,, հենց այն հարթակն է, որն իր ողջ գործիքակազմով նպաստում է աշակերտների եւ ուսուցիչների մոտ սովորելու եւ սովորեցնելու մի շարք հմտությունների զարգացմանը, ուստի հարթակի կիրառումը կհեշտացնի, առավել գրավիչ եւ արդյունավետ կդարձնի դասապրոցեսը։ Ա. Ղազարյանը նաեւ տեղեկացրեց ,,Վիզուալ Հայաստան,, հիմնադրամի կողմից հայտարարված ,,Սմարթ էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին,, մրցույթի մեկնարկի մասին։  Հանդիպումը հետաքրքիր էր, տեղեկատվական եւ արդյունավետ։

Մեր դպրոցի 35 ամյակը

Изображение
 Երեսունհինգ տարի առաջ հիմնադրվեց Երեւանի հ.198 Հեղինակային դպրոցը եւ պահպանեց իր ավանդույթներն առ այսօր։ Այդ ընթացքում ունեցավ անհաշվելի հաղթանակներ, մրցանակներ, նվաճումներ։ Ունեցավ շրջանավարտներ, որոնք դարձան ամենատարբեր ոլորտների ներկայանալի մասնագետներ։ Դպրոցի հիմնադիր-տնօրենն էր Դավիթ Հարությունյանը։ Նա ստեղծեց հիանալի մանկավարժական կազմ եւ բոլորին համախմբեց դպրոցաշեն գաղափարի շուրջ։ Այսօր տարիների պատմություն եւ հեղինակություն ունեցող դպրոցում ներկա էին նախկին տնօրեններ Դավիթ Հարությունյանը եւ Արտաշես Թորոսյանը, մեզ հետ չի երջանկահիշատակ Էդոնիս Հարությունյանը։  Եկել էին դպրոցի նախկին ուսուցիչները, շրջանավարտները, հյուր էին  դպրոցի տնօրեններ, ծնողներ... Այսօր հիանալի առիթ էր հիշելու անցած տարիները' լի գաղափարներով, ջերմությամբ, երազանքներով։ Յուրաքանչյուրն իրեն էր փնտրում պատին ամրացված տարբեր տարիների լուսանկարներում, իսկ դրանք միայն լուսանկարներ չէին, դա կյանք էր, որ ապրեցին այս պատերի ներսում, ստացան գիտելիքներ, ձեւավորում աշխարհայացք, ունեցան ընկերներ։   Այս...