,,Տարվա լավագույնները,, մրցանակաբաշխություն

 Կայացավ ,,Տարվա լավագույնները,, մրցանակաբաշխությունը, որին ներկա էին դպրոցների  տնօրեններ,   ծնողներ, հյուրեր։               

 հ․186 դպրոց - Մ․ Քոչարյան  

հ․ 166 դպրոց -Մ․ Քուշկյան  

հ․197 դպրոց- Ա․ Ավետիսյան

հ․ 125  դպրոց- Լ․ Անտոնյան

հ․ 143 դպրոց- Կ․ Կոստանյան

h. 163 դպրոց Ա․ Դանիելյանը

     Միջոցառման առաջին հատվածը երգ, պար, երաժշտական կատարումներ էին, այնուհետև՝ ցուցադրված պրեզենտացիան պատմում էր այս տարվա ընթացքում ձեռքբերումների, հաղթանակների, այցելությունների, հյուրընկալությունների, միջոցառումների մասին, որոնք իրականացվել են ուսուցիչ- աշակերտ համագործակցության որդյունքում։

Մինչ մրցանակաբաշխությունը , շնորհակալագրեր հանձնվեցին այն ուսուցիչներին, ովքեր ուսումնական տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց կատարած աշխատանքներով։

,,Տարվա լավագույնները,, անվանակարգում ներկայացված էին՝

1․ Առաջադիմությամբ լավագույններ

2․ Տարվա օլիմպիադաների լավագույններ

3, Ներդպրոցական միջոցառումների լավագույններ

4․ Արտադպրոցական միջոցառումների լավագույններ

5․ Լավագույն ընթերցող

6․ Լավագույն ստեղծագործողներ

7․ Տարվա լավագույն մարզիկ

8․ Տարվա լավագույն աջակցող

Հպարտության մեծ զգացումով լցված՝  դպրոցների տնօրենները շնոհավորեցին իրենց նախկին սաներին, որոնք արդարացրեցին իրենց ուսուցիչների, ծնողների սպասելիքները։

Ոգևորության, սիրո և հաղթանակի զգացումներով լցված՝ իր ողջույնի խոսքն ասեց դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը։






























Comments