,,Աշխարհացույց,, հարթակը մեր դպրոցում

 

Դպրոցը հյուրընկալել էր ,,Աշխարհացույց,, ինտերակտիվ կրթական հարթակի մենթոր ո Արփինե Ղազարյանին։ Նա ներկայացրեց ,,Աշխարհացույց,, հարթակը եւ նրա գործիքակազմը։ Կրթության արդյունավետությունը եւ որակը բարձրացնելու համար անհրաժեշտ են տեխնիկական այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կապահովեն աշակերտների հետաքրքրվածությունը, հետադարձ կապը, կզարգացնեն բազային հմտություններ եւ կարողություններ ։











,,Աշխարհացույցը,, հենց այն հարթակն է, որն իր ողջ գործիքակազմով նպաստում է աշակերտների եւ ուսուցիչների մոտ սովորելու եւ սովորեցնելու մի շարք հմտությունների զարգացմանը, ուստի հարթակի կիրառումը կհեշտացնի, առավել գրավիչ եւ արդյունավետ կդարձնի դասապրոցեսը։ Ա. Ղազարյանը նաեւ տեղեկացրեց ,,Վիզուալ Հայաստան,, հիմնադրամի կողմից հայտարարված ,,Սմարթ էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին,, մրցույթի մեկնարկի մասին։ 

Հանդիպումը հետաքրքիր էր, տեղեկատվական եւ արդյունավետ։


Comments