Сообщения

Сообщения за октябрь, 2025

Մասնագիտական կողմնորոշում

Изображение
Մասնագիտական կողմնորոշում դասընթացն անցավ ԵՊՀ-ի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ԵՊՀ-ի ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախապատրաստական դասընթացների բաժինը Մասնագիտական կողմնորոշում դասընթացը կազմակերպեց ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում։ Մասնակցում էին Երևանի բազմաթիվ դպրոցների սովորողներ և նույն ֆակուլտետի ուսանողներ։ Ներածական խոսքով հանդես եկավ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ա․ Բաղդասարյանը․ դասախոսության 2-րդ հատվածը շարունակեց Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Դ․ Սարգսյանը։ Խոսվեց մասնագիտության ընտրության առանձնահատկությունների, կարևորությունների, ինձպես նաև երկրորդ մասնագիտություն ունենալու և այլնի մասին։ Ցուցադրված պրեզենտացիան վերաբերվում էր մասնագիտությունների բաժանումներին՝  մարդ-բնություն, մարդ- մարդ, մարդ-տեխնիկա, որը պատրաստել էր և ներկայացրեց Դ․ Սարգսյանը։ Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով, որի ժամանակ տրվեցին անսպասելի հարցեր և բանալի պատասխաններ։

Ֆուտբոլի ներդպրոցական առաջնություն

Изображение
Կայացավ Ֆուտբոլի ներդպրոցակն առաջնությունը, որին մասնակցեցին 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները։ Արդյունքում՝ 1-ին տեղ  12-բ 2-րդ տեղ 11-ա 3-րդ տեղ  10-ե

Արշավ դեպի Վայոց Ձոր

Изображение
 <<Հզոր Միտք>> նախաձեռնությունը կազմակերպել էր միքս-արշավ Վայոց Ձորի ամենագեղեցիկ ու կոլորիտային գյուղերից մեկը՝ Արփի։ Շուրջ 80 երիտասարդներ համախմբվեցին հայրենաճողական այս գաղափարի, որին մասնակցեցին նաեւ մեր՝ հ.198 ավագ դպրոցի աշակերտնեը։ Ճանապարհին նրանց միացան Արենի համայնքի տարբեր գյուղերից երիտասարդներ։ Նրանք Արփի գյուղից արշավեցին դեպի Էրթիջի ամրոց, որտեղ պարեցին ազգային պարեր, խաղացին հետաքրքիր խաղեր, երգեցին, գնացին Ջրովանք, ապա՝ վերադարձան գյուղ։ Գյուղում նրանց դիմավորեցին բնակիչները, որտեղ լավաշ թխեցին ու վայելեցին նրա անուշաբույր համը։ Այսպիսի արշավները հնարավորություն են ստեղծում բացահայտելու հայրենիքը, ձեւավորելու միջհամայնքային ընկերական կապեր։ Աշակերտներին ուղեկցեցին ուսուցիչներ Գ․ Գևորգյանը Լ․ Սաֆարյանը, Դ․ Օհանյանը։

Այսօր կայացավ Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները

Изображение
198 ավագ դպրոցում հոկտեմբերի 13-ին  կայացավ Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները   Մինչ ընտրությունները,  Աշակերտական խորհրդի անդամները ներկայացրել էին իրենց նախագծերն ու ծրագրերը, անելիքները, պատկերացումները, որը տեղադրվել էր թիվ 198 ավագ դպրոցի պաշտոնական կայքում: Կազմակերպվել էր քարոզարշավ, որի ընթացքում թեկնածուներն իրենց ծրագրերը ներկայացրել էին բոլոր դասարաններում՝ հնարավոություն տալով յուրաքանչյուրին ձևավորելու իր կարծիքը և պատասխանատվություն կրելու իր ընտրության առջև։ Ընտրության կարգը իրազեկեց և ամբողջ ընթացքը կազմակերպեց Հասարակագիտության ուսուցիչ Լ․ Փափազյանը։ Թեկնածուներ՝ Սարգիսէան Գէորգ Ավագյան Անի Եգանյան Կարինե Նախապես կազմված ցուցակով ընտրատեղամասի հանձնաժողովը կատարեց ձայների հաշվարկը: Ընտրությունն անցավ ըստ կանոնակարգի. ձայների ընդհանուր թիվը համապատասխանում էր ընտրողների գրանցման վավեր քարտերի, ընտրացուցակներում ստորագրությունների և քվեաթերթիկների թվին: Քվեարկությանը մասնակցել էին դպրոցի ուսուցիչները և  աշակերտները՝ թվով 279 անձ, որից 3-ը ան...

Այցելություն Հայաստանի կենտրոնական բանկ

Изображение
 Այցելություն Հայաստանի կենտրոնական բանկ Դասարան՝ 10-ա Դասղեկ՝ Ն․ Հովսեփյան Հանդիպման նախաձեռնել էր մեր դպրոցի շրջանավարտ Միքայել Մարտիրոսյանը, որն  աշխատում է  Կենտրոնական բանկում։ Աշխատակիցը հյուրերին ծանոթացրեց Կենտրոնական բանկի պետական գործառույթներին, իմացան դրամի ստեղծման պատմությունը, տարբերակումը կեղծն իրականից,  դիտեցին <<Գնաճի հրեշը>> մուլտֆիլմը։  Հանդիպումը հետաքրքրեց աշակերտներին․ այն ավարտվեց հարցուպատասխանով , իսկ վերջում Բանկը պատրաստել էր անակընկալ նվերներ՝ նոթատետրեր, գրիչներ, կոնֆետներ։