<<Հզոր Միտք>> նախաձեռնությունը կազմակերպել էր միքս-արշավ Վայոց Ձորի ամենագեղեցիկ ու կոլորիտային գյուղերից մեկը՝ Արփի։ Շուրջ 80 երիտասարդներ համախմբվեցին հայրենաճողական այս գաղափարի, որին մասնակցեցին նաեւ մեր՝ հ.198 ավագ դպրոցի աշակերտնեը։ Ճանապարհին նրանց միացան Արենի համայնքի տարբեր գյուղերից երիտասարդներ։ Նրանք Արփի գյուղից արշավեցին դեպի Էրթիջի ամրոց, որտեղ պարեցին ազգային պարեր, խաղացին հետաքրքիր խաղեր, երգեցին, գնացին Ջրովանք, ապա՝ վերադարձան գյուղ։ Գյուղում նրանց դիմավորեցին բնակիչները, որտեղ լավաշ թխեցին ու վայելեցին նրա անուշաբույր համը։
Այսպիսի արշավները հնարավորություն են ստեղծում բացահայտելու հայրենիքը, ձեւավորելու միջհամայնքային ընկերական կապեր։
Աշակերտներին ուղեկցեցին ուսուցիչներ Գ․ Գևորգյանը Լ․ Սաֆարյանը, Դ․ Օհանյանը։














Comments
Post a Comment