Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված՝ Պատմության մեթոդական միավորումն անցկացրեց խաղ-վիկտորինա։
Թեման՝ ,,Անկախության 34-րդ տարեդարձը,,
Մասնակցում էին 10, 11-րդ դասարանների աշակերտները
Կազմակերպել էր Պատմության մեթոդական միավորումը /նախագահ՝ Ա․ Նիազյան, ուսուցիչներ Ա․ Ասլիբեկյան, Լ․ Գրիգորյան, Լ․ Փափազյան, Դ․ Օհանյան, Ա․ Այվազյան /։
Միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով, այնուհետև հնչեց դպրոցի օրհներգը դպրոցի կիթառահարների կատարմամբ /ղեկ՝ Դ․ Օհանյան/։
Թիմերն ունեցան իրենց խորհրդանշական անունները․
1-ին Նուռ
2-րդ Սևան
3-րդ Արմենիկա
4․ Սոսի
Վիկտորինան ընթացավ 3 փուլով
1․ Պետական խորհրդանիշներ
2․ Հայք
3․ Անկախության զինվորներ
Վիկտորինան ընդմիջվեց ,,Սարդարապատ,, ստեղծագործությամբ։
Մինչ կամփոփվեին արդյունքները, մասնակիցները հասցրեցին գրել իրենց ցանկությունները՝ նվիրված Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը և փակցնել Կենաց ծառին։
Գնահատանքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը։ Նա շնորհավորեց ՀՀ անկախության 34-րդ տարեդարձը։ Մեր պետության կայացման համար կարևորեց 3 գործոն, որով պետք է առաջնորդվեն աշակերտները․ -Առաջինը՝ կրթված հասարակությունն է, երկրորդը հզոր և պրոֆեսիոնալ բանակն է, երրորդը ֆինանսն է։ Մենք պետք է կրթվենք, ունենանք գիտելիքներ՝ ստեղծելու ամուր պետություն, բանակ և իրագործելու մեր լավագույն ցանկությունները, ասաց նա։
Comments
Post a Comment