Մասնագիտական կողմնորոշում

Մասնագիտական կողմնորոշում դասընթացն անցավ ԵՊՀ-ի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում

ԵՊՀ-ի ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախապատրաստական դասընթացների բաժինը Մասնագիտական կողմնորոշում դասընթացը կազմակերպեց ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում։
Մասնակցում էին Երևանի բազմաթիվ դպրոցների սովորողներ և նույն ֆակուլտետի ուսանողներ։
Ներածական խոսքով հանդես եկավ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ա․ Բաղդասարյանը․ դասախոսության 2-րդ հատվածը շարունակեց Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Դ․ Սարգսյանը։
Խոսվեց մասնագիտության ընտրության առանձնահատկությունների, կարևորությունների, ինձպես նաև երկրորդ մասնագիտություն ունենալու և այլնի մասին։ Ցուցադրված պրեզենտացիան վերաբերվում էր մասնագիտությունների բաժանումներին՝  մարդ-բնություն, մարդ- մարդ, մարդ-տեխնիկա, որը պատրաստել էր և ներկայացրեց Դ․ Սարգսյանը։
Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով, որի ժամանակ տրվեցին անսպասելի հարցեր և բանալի պատասխաններ։









Comments