Գիտագործնական սեմինար «Ճարտարագիտական կրթություն. դպրոցից մինչև արտադրություն» թեմայով :

Կրթության մեջ գործնական մեթոդների կիրառման նպատակով «Այբ» դպրոցում մայիսի 13-ին կայացավ «Ճարտարագիտական կրթություն. դպրոցից մինչև արտադրություն» թեմայով գիտագործնական սեմինար:
Սեմինարին մասնակցում էին թիվ 198 ավագ դպրոցի ուսուցիչներ` Գ.Հայրապետյանը, Զ.Սիրունյանը  և Խ.Թորոսյանը:
Սեմինարի նպատակն էր օգնել ուսուցիչներին LEGO® Education-ի տեխնոլոգիաների միջոցով խթանել աշակերտների հետաքրքրությունը ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի հանդեպ և նրանց ներգրավել այս ոլորտներում:
Միջոցառումը սկսվեց լիագումար նիստով, որում բացման խոսքով հանդես եկան «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում LEGO Education-ի կրթական ծրագրերի տնօրեն Օլգա Լոմբասը և «Կրթական ստեղծարար տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի նախագահ Ռուբեն Հարությունյանը:
21-րդ դարի կրթությունը պետք է հնարավորություն ընձեռի երեխաներին սովորելու խնդիրներ լուծել և փորձարկումներ իրականացնել. Այն պետք է զարգացնի երեխաների ստեղծագործական ունակությունները, մոտիվացնի և ուղղորդի: Նման միջոցառումներն ուղղված են դպրոցներում ուսումնական գործընթացների բարելավմանը:
Զեկույցներին հաջորդեցին վարպետության դասերը՝ նախատեսված տարրական ու միջին դպրոցների ուսուցիչների համար:

Միջոցառումն ուղեկցվեց LEGO Education ընկերության կրթական տեխնոլոգիաների գործնական ցուցադրությամբ:












Comments