ԱԽ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԴԱՍԱՐԱՆ՝11Դ
ԱՇԱԿԵՐՏ՝ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆՊԱՏԱԿ
1․Աշակերտական խորհրդի քայլերով նպաստել հ․198 ավագ դպրոցի աշակերտների ուսման մակարդակի բարձրացմանը։
2․Աշակերտների մեջ սերմանել սերը դեպի հայրենիք,խորացնելով աշակերտների գիտելիքները հայրենիքի պատմության և մշակույթի ոլորտում։
3․Աշակերտների հասարակական մթնոլորտը բարելավելու համար կազմակերպել ամենամսյա շաբաթօրյակներ,դպրոցի տարածքում։
4․Դպրոցի հանրաճանաչությանը նպաստող քայլերի իրականացումը,որը իր մեջ ներառում է դպրոցի ինստագրամյան էջի և կայքի բարելավում,որը համապատասխանաբար կբերի աշակերտների թվաքանակի աճ։
5․Մեծացնել աշակերտական խորհրդի դերը աշակերտների դպրոցական կյանքում,դարձնելով աշակերտին կարևորագույն ֆիգուր,սերմանելով նրանց մեջ ակտիվ քաղաքացու մոդելը։
ՄԻՋՈՑՆԵՐ
1․Գրական խմբակի ստեղծում,որը կխթանի աշակերտների մեջ մտքի և ընթերցանության զարգացմանը։Դրա հետ մեկտեղ աշակերտական խորհրդի կողմից կկազմակերպվեն առարկայական և ընդհանուր գիտելիքների վերաբերյալ վիկտորինաներ և մրցույթներ։Կկազմակերպվեն նաև միջոցառումներ ուղղված աշակերտների մտքի զարգացմանը։
2․Աշակերտական խորհրդի կողմից կկազմակերպվեն միջոցառումներ,բաց դասեր, դպրոցի տարածքում կփակցվեն հայրենասիրական թեմաներով պաստառներ,կկազմակերպվեն դասախոսություններ տարբեր պատմական իրադարձությունների շուրջ,տեղի կունենան տարբեր քննարկումներ հայրենասիրական,մշակութային գաղափարների շուրջ։
3․Դպրոցի տարածքում կանցկացվեն շաբաթօրյակներ,հատուկ բնապահպանական միջոցառումներ (մակուլատուրայի,պլաստիկի հավաքում և այլն)։Դպրոցի տարածքում մաքուր գոտիների ստեղծում։Աշակերտական խորհուրդը ջանք ու եռանդ չի խնայի դպրոցի վերանորոգման խնդրի հանրաճանաչման համար։
4․Ներկայումս հասարակության անբաժան մասն է դարձել համացանցը, որի լծակների ճիշտ օգտագործման դեպքում, կբարձանա դպրոցի վարկանիշը։ Համացանցում դպրոցի ակտիվությունը կխթանի նաև դպրոցի խնդիրների բարձրաձայնման համար(ի դեմս դպրոցի վերանորոգման խնդիրը)։
5․Կկազմակերպվեն աշակերտական խորհրդի նիստեր և քննարկումներ տնօրինության և ուսուցիչների միջև,դպրոցում առաջացած խնդիրների բարձրաձայնման և շուտափույթ լուծումներ գտնելու համար։Կլինեն հատուկ խորհրդակցություններ աշակերտների հետ իրենց առաջարկների և բողոքների քննարկման համար։
ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀՈԿՏԵՄԲԵՐ
1․Ավարտին կհասցվի դպրոցում մակուլատուրայի հավաքման գործընթացը,կտրվեն հաշվետվություններ որտեղ մանրակրկիտ կներկայացվեն կատարված աշխատանքները։
2․ Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի դավադիր մահվան հիշատակին կկազմակերպվի հիշատակի միջոցառում։
ՆՈՅԵՄԲԵՐ
1․Արցախյան 44-օրյա պատերազմի զոհվածների հիշատակին կկազմակերպվի հիշատակի միջոցառում։
2․ Կանցկացվի ինտելեկտուալ վիկտորինա։
ԴԵԿՏԵՄԲԵՐ
1․Չխանգարելով դասապրոցեսին ,կանցկացվեն ամանորյա տոնական պատրաստություն,ավանդական տոնածառի զարդարմամբ։
2․Աշակերտական խորհրդի որոշմամբ կանցկացվի ամանորյա միջոցառում։
ՀՈՒՆՎԱՐ
1․Կկազմակերպվի միջոցառում նվիրված Հայոց բանակի 32-րդ տարելիցին։
2․Կկազմակերպվեն այցեր թանգարաններ և թատրոններ։
ՄԱՐՏ
1․Մարտի 1-ի ցույցերի մասին կկազմակերպվի բաց դաս քննարկում ,որի ժամանակ աշակերտկան խորհրդի անդամները կներկայացնեն աշակերտներին ցույցի հիմնախնդիրը։
2․Մարտի 5-ին Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցին նվիրված միջոցառում։
3․Հարակից դպրոցների հետ համագործակցության շրջանակներում կկազմակերպվեն վիկտորինաներ,որի համար կհրավիրվեն հարակից դպրոցների նշանավոր աշակերտները։
ԱՊՐԻԼ
1․Հայոց եղեռնի զոհերի հիշատակին կանցկացվի հիշատակի ցերեկո։
ՄԱՅԻՍ
1․Մայիսյան հերոսամարտին նվիրված բաց դաս ,որի ժամանակ աշակերտական խորհրդի նդամները կպատմեն հերոսամարտերի մասին։
2․Հայաստանի առաջին հանրապետության մասին բաց քննարկում (կլոր սեղանի շուրջ)։
3․Կներկայացվի ամփոփիչ հաշվետվություն աշակերտական խորհրդի տարեկան գործունեության մասին։
4․Կանցկացվի ավարտական միջոցառում։
Աշակերտական խորհուրդը չի սահմանափակվի վերոնշված միջոցառումներով, և բաց թողնված լրացումները անպայման կշտկվեն։
Comments
Post a Comment