Երեխաների պաշտպանության
միջազգային օրվան ընդառաջ հունիսի 1-ին թիվ
198 ավագ դպրոցի 9-11-րդ
դասարանի մի խումբ աշակերտներ
և
ուսուցիչներ Լ.Գրիգորյանը Մ.Ապրեսյանը, Ա.Ասլիբեկյանը, Մ.Մեսրոպյանը մասնակցեցին «Տիկնիկները հանուն
խաղաղության և միջմշակութային
երկխոսության համաշխարհային երթին»: Մասնակից աշակերտները լոգոներով պատրաստված
ցուցանակներով և 11 երկիր խորհրդանշող
դրոշներով Հանրապետության հրապարակից
շարժվեցին դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ,
որտեղ շարունակվեց բացօթյա տոնախմբությունը,
որը կազմակերպելու
համար հրավիրվել էին հյուրեր Ղազախստանից, Ուկրաինայից, Բելոռուսից, Ռուսաստանից և այլ երկրներից: Երթը նաև
ուսուցողական էր.երթի ուսուցողական
մասը կայանում էր նրանում, որ
ԵՊՏԹ դերասանները իրենց
շարժական տիկնիկներով և հեքիաթի հերոս,
հերոսուհիներով հանդիսանում էին երթի մասնակիցներ և հեքիաթներից
փոքր հատվածներ
էին կարդում անցորդ
երեխաների համար:
Comments
Post a Comment