Сообщения

Сообщения за декабрь, 2017

28.12.2017թ. Ծրագիր-մրցույթ Կրթության ազգային ինստիտուտում, Հաղթող են ճանաչվել մեր դպրոցի 5 աշակերտ

Изображение
Ծրագիր-մրցույթ Կրթության ազգային ինստիտուտում Հաղթող են ճանաչվել մեր դպրոցի 5 աշակերտ Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվոական տեխնոլոգիաների բաժինը, <Կանայք և տեղեկատվական հասարակությունը> ՀԿ-ը Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների համար կազմակերպել է <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցույթը, որը կրում է <Արհեստական ինտելեկտի դրական կիրառման հնարավորությունները> խորագիրը: Մրցույթին մասնակցել են տարբեր մարզերի հանրակրթական դպրոցների 456 աշակերտ, որոնցից հաղթել են 32-ը: Հաղթող են ճանաչվել նաև մեր դպրոցի աշակերտներ՝ 1. Ղուկասյան Ստեփանը 2. Ոսկանյան Արփինեն 3. Բաբայան Վարդուհին 4. Փանոյան Էլենը  5. Հարությունյան Արուսը Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով և մրցանակներով Մասնակիցները էլեկտրոնային գործիքների միջոցով ստեղծեցին վեբ-կայքեր, տեսահոլովակներ, շնորհանդեսներ, էլեկտրոնային թեստեր հետևյալ թեմաներով՝ - Արհեստական ինտելեկտը բժշկության մեջ - Արհեստական ինտելեկտը կրթության մեջ - Արհեստական ին...

22.12.17թ. Տարին ամփոփվում է կատարած աշխատանքներով

Изображение
Տարին ամփոփվում է կատարած աշխատանքներով` <Լավագույն աշակերտ> կոչմանը արժանացած 10 լավագույնի պարգրատրում Դպրոց-կենտրոնների միության կողմից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտների պարգևատրում Ռուսաց լեզվի միջազգային մրցույթում հաղթած և Մոսկվա մեկնած 4 աշակերտի պարգևատրում  Շախմատի ներդպրոցական մրցութում հաղթողի պարգրատրում Այսօր դպրոցն իր կենսագրության մեջ ունեցավ ևս մի պատմական և հիշարժան օր. դպրոցն հյուրընկալել էր  10 լավագույն ճանաչված աշակերտների ծնողներին, նախկին ուսուցիչներին և տնօրեններին: Դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանն իր ողջույնի խոսքն է ուղղում աշակերտներին` համարելով նրանց ոչ միայն ծնողների, այլ նաև ներկա և նախկին դպրոցների հպարտոււթյունը:                         <Լավագույն աշակետ> մրցույթում 10 լավագույն աշակերտին տնօրեն Ա. Թորոսյանը  հանձնում է պատվոգրեր Ռուսաց լեզվի միջազգային մրցույթի առաջին և երկրորդ փուլերն անցած աշակերտները, ովքեր մե...

18.12.2017թ.Դաս-քննարկում` նվիրված Միգրանտների միջազգային օրվան

Изображение
Դաս-քննարկումը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան Դեկտեմբերի 18-ը  աշխարհում նշվում որպես  Միգրանտների միջազգային օր: Մեր դպրոցը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոց և իրականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախաձեռնած միջոցառումները։ Այսօրվա դաս-քննարկումը նվիրված էր  Միգրանտների միջազգային օրվան, որին ներգրավված էին 10-րդ դասարանների աշակերտները: Դասի առաջին հատվածում նրանք դիտեցին United notions-ի պաշտոնական էջում տեղադրված տեսահոլովակը, ապա` քննարկեցին այն հետևյալ տեսանկյուններից. 1. Առանձնացնել հիմնախնդիրներ, որոնք առկա են միգրանտների շրջանում 2. Ինչպիսի զգացողություններ առաջացան տեսահոլովակը դիտելիս 3.  Միգրացիան 1915-17 թթ-ին 1990թ.-ի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների իրավունքները պաշտպանող միջազգային կոնվենցիան: Տաս տարի անց` դեկտեմբերի 4-ին հաստատեց միգրանտների միջազգային օրը և որոշում կայացրեց նշել այն յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 18-ին: Կիսամյակային գրավորներ ֆիզիկայից ...

15.12.2017թ.

Изображение
 Կիսամյակային գրավոր աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի 1. Կիսամյակային գրավոր աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Այսօր 10, 11, 12-րդ դասարանները գրեցին  կիսամյակային գրավոր աշխատանքներն երկրաչափությունից: Կիսամյակային գրավոր աշխատանք գրականությունից` 10, 11, 12-րդ դասարններում

13.12.2017թ. Արտավազդ 2-րդ -դերախաղ /Գործողությունը տեղի է ունենում ՄԹԱ 1-ին դարում/, Մասնագիտական կողմնորոշում դասընթացն այսօր վարեց ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վ. Պետրոսյանը

Изображение
Արտավազդ 2-րդ -դերախաղ  / Գործողությունը տեղի է ունենում ՄԹԱ 1-ին դարում/,   Մասնագիտական կողմնորոշում դասընթացն այսօր վարեց ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վ. Պետրոսյանը 1. Արտավազդ 2-րդ -դերախաղ Գործողությունը տեղի է ունենում ՄԹԱ 1-ին դարում Աշակերտներին հանձնարարված էր դիտել <Արտավազդ 2-րդ> ֆիլմը, ընթերցել համապատասխան գրականություն` առավել տեսանելի և պատկերավոր դարձնելու տվյալ ժամանակահատվածը: Դերերը ընտրվել էին նախապես. և յուաքանչյուրը պետք է կարողանար պատկերացնել իր գործունեությունը տվյալ ժամանակահատվածում, կերպարը, նշանակությունը, առավելությունները, թույլ տված սխալները... ՄԹԱ 1-ին դար . Արտավազդ 2-րդ . Կյանքը, գործունեությունը . Վարած արտաքին և ներքին քաղաքականությունը . Հարաբերությունները հարևան Պարթևստանի հետ . Զուգահեռներ 2 ժամանակաշրջաններ միջև Դերեր` Արտավազդ Աստղիկ Արաքսա Համասփյուռ Կլեոպատրա Անտոնիո Բակուր և այլ անձինք                    ...

12.12.2017թ. <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները հ 186 դպրոցի աշակերտների հետ այսօր շարունակվեցին մեր դպրոցում, Ասմունքի մրցույթ Անդրանիկ Մարգարյանի անվան հ.29 ավագ դպրացում, որին մասնակցում էին մեր դպրոցի աշակերտներ Նադոյան Մայան և Սանոսյան Մարիամը, Կիսամյակային գրավոր աշխատանքներ ինֆորմատիկայից և հայ եկեղեցու պատմությունից 10, 11, 12-րդ դասարաններում, Ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի առաջին երկու փուլերը հաղթած 4 աշակերտ վաղը մեկնում են Մոսկվա ...

Изображение
<Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները հ 186 դպրոցի աշակերտների հետ այսօր շարունակվեցին մեր դպրոցում,  Ասմունքի մրցույթ  Անդրանիկ Մարգարյանի անվան հ.29 ավագ դպրացում, որին մասնակցում էին մեր դպրոցի աշակերտներ Նադոյան Մայան և Սանոսյան Մարիամը,  Կիսամյակային գրավոր աշխատանքներ ինֆորմատիկայից և հայ եկեղեցու պատմությունից 10, 11, 12-րդ դասարաններում,  Ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի   առաջին երկու փուլերը հաղթած  4 աշակերտ վաղը մեկնում են Մոսկվա ... 1. <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները հ 186 դպրոցի աշակերտների հետ այսօր շարունակվեցին մեր դպրոցում <Համագործակցություն հարակից դպրոցների հետ> խորագիրը կրող նախագիծը իրականացվում համատեղ միջոցառումների, <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքների միջոցով: Խմբակի անդամներին հանձնարարված էր ընտրած կենդանատեսակի մասին պատրաստել սալիկաշար, որը կպատմի տվայալ կենդանու ծագումը, առանձնահատկությունները, տարածվածությունը և այլ մանրամասներ: Նրան...

11.12.2017թ.Տնօրեն Ա. Թորոսյանը խրախուսում է հարցումներ անցկացրած աշակերտներին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վերաբերյալ հարցումներ, որ կատարել են աշակերտները

Изображение
Տնօրեն Ա. Թորոսյանը խրախուսում է հարցումներ անցկացրած աշակերտներին,  Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վերաբերյալ հարցումներ, որ կատարել են աշակերտները Տնօրեն Ա. Թորոսյանը խրախուսում է հարցումներ անցկացրած աշակերտներին - Այս աշխատանքը ձեզ տվեց հնարավորություն սովորելու և սովորածը փոխանցելու ուրիշներին,  սերտելու և զարգացնելու դպրոցի տված գիտելիքները: Այսպիսով` դուք կիմանան ձեր իրավունքները և պաշտպանված կլինեք: Դուք հիշեցրեցիք ձեր համայնքի ներկայացուցիչներին իրենց իրավունքների մասին, նաև ճանաչեցիք ձեր իրավունքները: Սա կարևոր քայլ է, որով դուք դառնում եք պատասխանատու, նախաձեռնող, առաջնորդ:                                                                                                             ...