12.12.2017թ. <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները հ 186 դպրոցի աշակերտների հետ այսօր շարունակվեցին մեր դպրոցում, Ասմունքի մրցույթ Անդրանիկ Մարգարյանի անվան հ.29 ավագ դպրացում, որին մասնակցում էին մեր դպրոցի աշակերտներ Նադոյան Մայան և Սանոսյան Մարիամը, Կիսամյակային գրավոր աշխատանքներ ինֆորմատիկայից և հայ եկեղեցու պատմությունից 10, 11, 12-րդ դասարաններում, Ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի առաջին երկու փուլերը հաղթած 4 աշակերտ վաղը մեկնում են Մոսկվա ...
<Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները հ 186 դպրոցի աշակերտների հետ այսօր շարունակվեցին մեր դպրոցում, Ասմունքի մրցույթ Անդրանիկ Մարգարյանի անվան հ.29 ավագ դպրացում, որին մասնակցում էին մեր դպրոցի աշակերտներ Նադոյան Մայան և Սանոսյան Մարիամը, Կիսամյակային գրավոր աշխատանքներ ինֆորմատիկայից և հայ եկեղեցու պատմությունից 10, 11, 12-րդ դասարաններում, Ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի առաջին երկու փուլերը հաղթած 4 աշակերտ վաղը մեկնում են Մոսկվա ...
1. <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները հ 186 դպրոցի աշակերտների հետ այսօր շարունակվեցին մեր դպրոցում
<Համագործակցություն հարակից դպրոցների հետ> խորագիրը կրող նախագիծը իրականացվում համատեղ միջոցառումների, <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքների միջոցով:
Խմբակի անդամներին հանձնարարված էր ընտրած կենդանատեսակի մասին պատրաստել սալիկաշար, որը կպատմի տվայալ կենդանու ծագումը, առանձնահատկությունները, տարածվածությունը և այլ մանրամասներ: Նրանք ուսուցիչների և մեր դպրոցի աշակերտների օգնությամբ մասամբ կատարեցին հանձնարարությունները: Արդեն ավարտուն աշխատանքները տեղադրվեցին eTwinning առցանց դաշտում:
Խմբակի անդամների ներկայությունն ապահովել էր հ.186 դպրոցի կենսաբանության ուսուցիչ Շ. Ղուլիջանյանը, ղեկավար` Մ. Ապրեսյան:

2.Ասմունքի մրցույթ Անդրանիկ Մարգարյանի անվան հ.29 ավագ դպրացում, որին մասնակցում էին մեր դպրոցի աշակերտներ Նադոյան Մայան և Սանոսյան Մարիամը
Մասնակցում էին հանրապետության տարբեր դպրոցների աշակերտներ:
Հնչեցին Ռ. Պատկանյանի, Մ. Նալբանդյանի, Պ. Սևակի, Գ. Էմինի և այլ բանաստեղծների ստեղծագործություններ:
3. Կիսամյակային գրավոր աշխատանքներ ինֆորմատիկայից և հայ եկեղեցու պատմությունից 10, 11, 12-րդ դասարաններում
4. Ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի առաջին երկու փուլերը հաղթած 4 աշակերտ վաղը մեկնում են Մոսկվա ...
Ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Մոսկվայում, որին մասնակցելու են նաև մեր դպրոցի աշակերտները` տանելով իրենց հետ հայկական դրոշը, հուշանվերներ: Նրանք ներկայացնեն հայկական երգը, պարը, ասմունքը, կցուցադրեն Հայաստանի պատմության, մշակույթի մասին պատմող իրենց պատրաստած պրեզենտացիան:
Մաղթենք նրանց հաղթանակներ....
Աշակերտները պատրաստում են Հայաստանը ներկայացնող պրեզենտացիայի, նրանց ուղղորդում են ռուսերենի ուսուցիչներ
Կ. Դավթյանը և Ռ. Բաբայանը
Comments
Post a Comment