Սեմինար
1. Ինչպես են դասղեկները վարելու իրենց դասարանի բլոգը:
2. Ինչպես է ստեղծվելու կոմպետենցիաների քարտեզը։ Կյանքի և կարիերայի հմտությունների զարգացումը աշակերտների մոտ։ Նախաձեռնություն և ինքնակառավարում
Մասնակցում են հ. 54 ավագ, հ. 40 հիմնական և մեր՝ հ. 198 ավագ դպրոցի ուսուցիչները:
Սեմինարի առաջին հատվածը՝ ,,Ինչպես են դասղեկները վարելու իրենց դասարանի բլոգը,, վարում էին դպրոցի փոխտնօրեն Ն․Հովսեփյանը և դպրոցի բնագիտության և ՏՀՏ լաբորան Խ. Թորոսյանը։
Մեր դպրոցում դասղեկի աշխատանքի վրա մեծ ուշադրություն է դարձվում և մենք շատ ենք կարևորում դասարանի կյանքի կազմակերպումը այնպես, որ աշակերտների համար հարմար լինի սովորելը, նրանց մոտ զարգանան սովորելու և սովորածը ապրելու և աշխատելու կոմպետենցիաները։ Այդ գործընթացի կարևոր բաղադրիչ է դասղեկի աշխատանքի ներկայացումը այնպես, որ աշակերտը, ծնողը, ուսուցիչները և դպրոցի տնօրենությունը կարողանա տեսնել դասարանի հաջողությունները և գնահատել դասղեկի կատարած աշխատանքը։ Այդ նպատակով ստեղծվել է դասղեկի աշխատանքի ներկայացման հատուկ միջավայր դպրոցի բլոգում, որտեղ աշխատելու առանձնահատկություններին էին ծանոթանում դպրոցի դասղեկները, մեթոդական մկիավորումների նախագահները և այլ դպրոցների ուսուցիչներ։
Սեմինարի երկրորդ հատվածը ,, Ինչպես է ստեղծվելու կոմպետենցիաների քարտեզը։ Կյանքի և կարիերայի հմտությունների զարգացումը աշակերտների մոտ։ Նախաձեռնություն և ինքնակառավարում,, վարեց դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը
Սեմինարի նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել
- Ի՞նչ է ինքնակառավարումը սովորելիս։
- Որո՞նք են սովորելիս ինքնակառավարման կարողությունները։
- Ինչպե՞ս է հնարավոր աջակցել սովորելիս ինքն իրեն կառավարող աշակերտին։
- Ի՞նչ ես կարող դու անել սովորելիս ինքն իրեն կառավարող աշակերտին աջակցելու համար։
Հարությունյան Վերգինե
/54 ավագ դպրոց, ֆրանսերենի ուսուցիչ/
Մանուկյան Տաթևիկ
/54 ավագ դպրոց/
Comments
Post a Comment