Դասղեկի ժամ՝ նվիրված երկրաշարժի 31-րդ տարելիցին
Այցելություն ԵՊՄՀ
Դեկտեմբերի 2-ին Երևանի N198 ավագ դպրոցի 11-12-րդ դասարանների կենսաքիմիա հոսքի աշակերտները բնագիտական առարկաների մեթոդական միավորման նախագահ Լուսինե Բալայանի ուղեկցությամբ այցելեցին Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարան:
Նպատակը՝ աշակերտները գործնականորեն ծանոթ լինեն ապագա մասնագիտությանը:
Կենսաբանության ամբիոնում կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռ. Սիմոնյանի օժանդակությամբ ծանոթացան ամբիոնի առանձնահատկություններին, ուսման հեռանկարներին և հնարավորություն ունեցան մանրադիտակով ուսումնասիրելու բույսերի տարբեր օրգանների կառուցվածքը:
Հետաքրքիր հանդիպում էր սպասվում նաև քիմիայի ամբիոնում, որտեղ քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Բաբախանյանի գլխավորությամբ ներկայացվեց ամբիոնը, հիմնական առանձնահատկությունները, և ընկեր Լուսինեն ցուցադրեց քիմիական հետաքրքիր ռեակցիաներ՝ «քամելեոն», «հրաբուխ», «փղի ատամի մածուկ» և այլն:
Բնագիտական առարկաների մեթոդմիավորման նախագահ՝ Լ. Բալայան
Comments
Post a Comment