Այցելություն Երևանի թիվ 186 հիմնական դպրոց։

                  Այսօր Երևանի թիվ  198 ավագ դպրոցի տնօրեն Ս․Խաչատրյանը, անգլերենի ուսուցիչ Մ․Ստեփանյանը և քիմիայի ուսուցիչ Մ․Ապրեսյանը հյուրընկալվեցին Երևանի թիվ 186 հիմնկանան դպրոցում։ 

    Այցելության նպատակն էր հանդիպել մասնագիտական շաբաթներին մասնակցած աշակերտներին և հանձնել նրանց շնորհակալագրեր, ինչպես նաև հանդիպել ծնողների հետ և ներկայացնել դպրոցն ու նրա ձեռքբերումները։ 

    Թիվ 186 դպրոցի տնօրեն Մ․Քոչարյանը և թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Ս․Խաչատրյանը փաստեցին երկու դպրոցների տարիների սերտ համագործակցությունը, որի արդյունքում շահում են և՛ դպրոցները,և՛ աշակերտները, քանի որ նրանք շարունկելով իրենց ճանապարհը բարձրագույն ուսումնական հաստատություններ, կարողանում են ներկայանալ լավագույն որակներով , որի համար շնորհակալություն հայտնեցին մանկավարժական համակազմին՝ քրտնաջան և անմնացորդ նվիրման համար։ 

                                       


                   


                 


               


Comments