Այցելություն ԱԻՆ ։

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի աշակերտները ցանկություն և պատրաստակամություն էին հայտնել այցելելու Արտակարգ իրավիճակների վարչություն /ԱԻՆ/: 

Նոր Նորքի վարչական տարածքում գտնվող փրկարարական ծառայության աշխատակիցները սիրով դիմավորեցին մեզ իրենց աշխատավայրում. փրկարար ծառայության ավագ, օղակի հրամանատար Հայկ Մարգարյանը աշակերտներին ծանոթացրեց փրկարարական աշխատանքներին, հմտություններին, կյանքեր փրկելու, աշխատանքին նվիրվելու կարողությանը:

 ԱԻՆ-ը իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությունը: Իրավասությունների մեջ է մտնում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը, հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը:

Աշակերտները տեղում ծանոթացան փրկարարական աշխատանքներին տարբեր իրավիճակներում և հետաքրքրող հարցերն ուղղեցին աշխատակցին, ով էլ մանրմասնորեն ներկացացրեց արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների կատարումը:

 Այսօրվա հյուրերն են 11-րդ դասարանցիները











 


Comments