Համայն հայության ուխտատեղի Ծիծեռնակաբերդ
Համայն հայության ուխտատեղի Ծիծեռնակաբերդ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ իրենց սրբազան պարտքն են համարում այցելել հուշակոթող և ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ ի հիշատակ դարի մեծագույն ոճրագործության զոհերի: Եռաձայն պատարագ Եռաձայն պատարագ Ողբամ մեռելոց Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ, թե՞ կերպաձևված շիրմաքարերը: Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում, թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը: Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել, թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել դարեր ալեծեծ այս լեռնակղզում... Սակայն ես այսօր և ամենայն օր մշտական վշտով նրա՛նց եմ ողբում, ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ, ինչպես՝ չունեցան պատանք-պատարագ... -Ողբամ մեռելո՛ց, անթա՛ղ մեռելոց: Ես ինչ իմանամ, և այդ ով կասի, թե ով էր արդյոք այն առաջինը, ում սպանեցին, այն առաջինը, որ ընդամենը դեռ միավոր էր: Բայց միավորի կողքին շարվեցին նոր-նոր զերոներ, և զերոների ...