Մասնագիտական կողմնորոշում /այսօր հյուրընկալվեցինք ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետում/

Մասնագիտական կողմնորոշում

Այսօր հյուրընկալվեցինք ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետում:
Թեման՝ ,,Անչափահասների իրավունքները,,

Մինչ թեմային անդրադառնալը՝ ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը աշակերտներին ներկայացրեց իրավաբանական ֆակուլտետի գործառույթները, դասախոսական կազմը: Նա պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
,,Անչափահասների իրավունքները,, թեմայի շուրջ դասախոսություններով հանդես եկան Աննա Մարգարյանը /դեկանի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/ և Տաթև Սուջյանը /դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/

Հանդիպումը կայացավ դատական նիստերի դահլիճում, որտեղ ընթանում են ոչ միայն ենթադրյան, նաև իրակական  դատավարություններ: Այդ ժամանակ ուսանողներին հնարավորություն է տրվում ներկա գտնվելու և սեփական դիտարկումները անելու դատական նիստերի ընթացքում տեղի ունեցող բացթողումների և սխալների շուրջ: Իսկ ուսանողների աչքից դրանք չեն վրիպում: 

Մասնակցեցին 10, 11-րդ դասարանների աշակերտները:











 

Comments