Բարեգործական ցուցահանդես-վաճառք
Երևանի թիվ 198 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ այսօր դպրոցում կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կտրամադրվի ,,Փառքի սրահ,, ստեղծմանը:
Արցախյան երեք պատերազմներում զոհված մեր դպրոցի շրջանավարտներին նվիրված ,, Փառքի սրահը,, կդառնա նրանց մասին պատմող, նրանց հիշատակը միշտ պահող և հավերժ պարտական սերունդներիս երախտիքը: Գաղափարը իրականություն կդառնա մինչև ուսումնական տարվա ավարտը: Թխվածքաբլիթները պատրաստել էին աշակերտները և ուսուցիչները:
Comments
Post a Comment