Միջոցառումը նվիրված էր Մայրության և գեղեցկության տոնին
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումն անցկացվեց Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ: Աշակերտները հանդես եկան երգով, պարով, ասմունքով փոքր բեմադրություններով, որոնք հատվածաբար տեսագրված և տեղադրված են կայքում:
Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին 44 օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը: Մեր առանձնահատուկ շնորհավորանքները հերոսներ ծնած հերոս մայրերին: Նրանցից շատերն անդառնալի կերուստներ ունեցան՝ հայրենիքի զոհասեղանին դնելով անգնահատելին ու նվիրականը:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ տնօրենը, կարևորելով կնոջ դերը ընտանիքում, աշխատանքում, հասարակության մեջ՝ մայրական թեման միահյուսելով գեղեցկությանը:
Պրն. Խաչատրյանը նկատեց, որ աշակերտները գովերգելով մայրերին, չզանազանեցին նաև իրենց ուսուցիչներին, որոնք պակաս մայրեն չեն եղել իրենց կյանքում:
Մասնակցեցին աշակերտական խորհրդում ներգրավված 10, 11-րդ դասարանների աշակերտները, կազմակերպեց Մ. Ապրեսյանը:
Comments
Post a Comment