Մասնագիտական կողմնորոշում

Մասնագիտական կողմնորոշում 

Այսօր մեր հյուրն է ԵՊՀ-ի դասախոս, բանասիրական գիտությունների   դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:
Թեման՝ ,,Հովհաննես Թումանյան,,
ներկա էին 10, 11-րդ դասարանների սովորողները:

Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:
Եղիշե Չարենց


Պրոֆեսորը ներայացրեց Թումանյանին ստեղծագործությունների տպագրության  առաջին իսկ փորձերից, որն անչափ հետաքրքրական էր: Ճանաչել Թումանյան նշանակում է իմանալ մեր պատմությունը, հայրենիքը, մեր վիշտը, սխալները, բայց սիրել մարդուն, կյանքը, բնությունը:
Ամեն անգամ տեսնում ենք հանճարի մեծությունը՝ մեր  Ամենայն Հայոց բանաստեղծի խոսքերի արդիականությունը:

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
                           Իմ նո՜ր հայրենիք,
                           Հըզո՜ր հայրենիք․․․

















 

Comments