Արիության դաս

Հայոց լեզվի և  հայ գրականության մեթոդմիավորման տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների շրջանակում Երևանի N198 ավագ դպրոցի աշակերտները դպրոցի տնօրեն Ս.Խաչատրյանի, դպրոցի զինղեկ Ա. Այվազյանի և հայոց լեզվի մեթոդմիա վորման ուսուցիչների հետ միասին հոկտեմբերի 6-ին այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն։

Աշակերտները ծաղկեպսակ դրեցին Արցախյան պատերազմի ժամանակ        նահատակված զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև՝իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքի ազատագրման համար անմահացած հերոսների հիշատակին։

Դպրոցի տնօրեն Ս . Խաչատրյանը, դիմելով աշակերտներին, նշեց, որ այսօրվա սերունդը, լինելով անկախության և ազատության զավակ, պետք է պայքարի Հայաստանի հարատև անկախության և լուսավոր գալիքի համար, շարունակի այն լուսավոր գործը, հանուն որի իրագործման զոհվեցին հերոս հայորդիները։

Մեթոդմիավորման նախագահ Ն. Գալստյանը շեշտեց. §Այս հերոս տղաները զոհվեցին նրա համար, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը վստահ ապրի մեր հողում ու երբեք չդադարի պայքարելուց: Նրանք անմահացան հանուն մեր վաղվա խաղաղ օրերի, ուստի մենք պարտավոր ենք մեր հերոսներին արժանի լինել՝ նաև մեր ապրելով,արարելով,հզորանալով և հզորացնելով մեր հայրենիքը և շարունակելով նրանց կիսատ թողած գործը՝ ապրել հանուն նրանց սրբազան պայքարի և մեր ազգի հավերժական գոյության¦:

Աշակերտները իրենց հույզերը, զգացողությունները շարադրեցին հաջորդ օրը՝ դպրոցում կազմակերպված ստեղծագործական շարադրության մրցույթի ժամանակ:          §Մենք պարտավոր ենք ապրել հանուն ձեզ¦, §Կոչեմ  ապրողաց¦, §Հավերժի  ճամփորդները¦ վերնագրերով ստեղծագործական շարադրության մեջ աշակերտները գրեցին կորստի ցավի, ապրած վշտի և ողբերգության, վրեժի  և վրեժխնդրության , վաղվա բարեկեցիկ և  հզոր Հայաստանի մասին:










 



Comments