Сообщения

Сообщения за февраль, 2023

՛՛Բանավեճի ակումբի ՛՛ հերոսները

Изображение
 Ինչպես նշել էինք Ջինիշյան հիմնադրամի կողմից այս տարի նույնպես կազմակերպվեց դպրոցական բանավեճի մրցույթ  ,,ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը,, ծրագրի շրջանակում կայացավ հավաքական թիմի եզրափակիչ փուլը, որտեղ Երևանի Թիվ 198 ավագ դպրոցի աշակերտներ Հայկ Եղիազարյանը և Տիգրան Մարգարյանը, ինչպես նաև թիմի մարզիչ Թիվ 198 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Աննա Նիազյանը նվաճեցին առաջին պատվավոր հորիզոնականը։      Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը շնորհավորեց հերոսներին մաղթելով նորանոր հաջողություններ՝ կարևորելով նրանց կատարած աշխատանքը։  Նա նշեց, որ այս դժվարին ժամանակներում առավել կարևոր է ինտելեկտուալ բարձր ընդունակություն ունեցող աշակերտների կրթությունն ու դաստիրակությունը, քանզի նրանք են մեր վաղվա ապագան։ Շնորհավոր․․․

«Բառի և գույնի միջև» շնորհանդես-ցերեկույթ

Изображение
2023թ-ի Փետրվարի 20-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցի ջերմ պատերի ներքո կայացավ «Բառի և գույնի միջև» շնորհանդես-ցերեկույթը: Միջոցառման ընթացքում ցուցադրված էին ստեղծագործող աշակերտների կտավները, բանաստեղծություններն ու պոեմները, որ անսպասելիորեն դարձան համահավաք ժողովածու: Ցերեկույթի ընթացքում ցուցադրվեց աշակերտների ստեղծագործությունները ներկայացնող վերլուծական ֆիլմ, որում կենսագրության փոխարեն տրվել էին ստեղծագործություններն ու աշխարհընկալումն ընդհանրացնող երանգային բնութագրեր: Ֆիլմի վերջում էկրանին հայտնվեց «Դալի» հրատարակչությունում լույս տեսած անակնկալ գիրքը, որ եկավ փաստելու՝ երազանքներն իրականանում են: Գրքում զետեղված են Տիգրան Մարգարյանի, Հայկ Եղիազարյանի, Ժան Ժամակոչյանի, Վանեսսա Խանվելյանի, Մարի Մուրադյանի, Անահիտ Մանուկյանի, Լիզա Ստեփանյանի բանաստեղծությունները, Անահիտ Սարգսյանի, Լիաննա Խաչատրյանի կտավները, իսկ խմբագրակազմում՝ Էմիլյա Գաբրիելյանը, Տաթև Եգանյանը, Անի Փալանդուզյանը: Գրքում որպես ուղենիշ զետեղված են նաև ուսուցչուհի Աննա Նիազյանի պատանեկության տարիներին ծով աչքեր...

,,Մայրենիի շաբաթվան,, նվիրված միջոցառումների շարք

Изображение
Կայացավ Մայրենիի շաբաթվան նվիրված հերթական միջոցառումը ,,Արտահայտիչ ընթերցանություն,, խորագրով:   Մասնակցում էին 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները: Հատվածներն ընտրված էին Հայ գրականության ընտրանուց, որն ուսուցիչն ինքն էր ընտրել աշակերտների համար: Մասնակիցներն ընթերցեցին մեր գրականության գանձարանից չափածո և արձակ գործեր, որոնք գնահատում էր ժյուրին:  Հաղթողները հայտնի կդառնան Մայրենիի շաբաթվա միջոցառումների ավարտից և ժյուրիի ներկայացրած արդյունքներից ելնելով:

Դասղեկի ժամ ,, Հայրենասիրություն,, թեմայով

Изображение
 Դասարաններում իրականացավ այս շաբաթվա դասղեկի ժամերը ,,Հայրենասիրություն,, թեմայով: Բոլոր Դասղեկի ժամերին ներկա էին նաև դպրոցի տնօրեն՝ Ս Խաչատրյանը, զինղեկ՝ Ա. Այվազյանը: Յուրաքանչյուր դասաժամին խոսվեց մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին: Իրավիճակից ելնելով՝ հատկապես կարևորվեց սպայի դերը հայրենիքի պաշտպանության գործում: Նրանք ծանոթացրեցին ռազմական ակադեմիաների ուղղվածության և մասնագիտական հնարավորությունների մասին:  Ներկայացվեց Վ. Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիան, գործառույթները և մասնագիտական պատրաստվածությունը:

Դասղեկի ժամ , թեման՝ ,,Հայրենասիրություն,,

Изображение
Դասղեկի ժամ  Թեման՝ ,,Հայրենասիրություն,, Դասարան՝ 11-բ Դասղեկ՝ Գ. Գևորգյան Դասղեկի ժամին ներկա էին նաև դպրոցի տնօրեն՝ Ս Խաչատրյանը, զինղեկ՝ Ա. Այվազյանը: Խոսվեց այն մարտահրավերների մասին, որոնք ծառացել են մեր հայրենիքի առջև: Իրավիճակից ելնելով՝ հատկապես կարևորվեց սպայի դերը հայրենիքի պաշտպանության գործում: Նրանք ծանոթացրեցին ռազմական ակադեմիաների ուղղվածության և մասնագիտական հնարավորությունների մասին:  Ներկայացվեց Վ. Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիան, գործառույթները և մասնագիտական պատրաստվածությունը:  

Հաղթանակ ՛՛Բանավեճի ակումբ՛՛ հանրապետական եզրափակիչ փուլում...

Изображение
Բանավեճի ակումբ- Եզրափակիչ փուլում հաղթեց հաղթեց Երևան 4 թիմը Ջինիշյան հիմնադրամի կողմից այս տարի նույնպես կազմակերպվեց դպրոցական բանավեճի մրցույթ  ,,ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը,, ծրագրի շրջանակում կայացավ հավաքական թիմի բանավեճի եզրափակիչ փուլը: Բանավիճում էին Երևան 4 և Գյումրի 1 թիմերը : Յուրաքանչյուր թիմ ձևավորվել էր 4 դպրոցներից: Երևան 4 թիմի ղեկավարը մեր դպրոցի պատմության ուսուցիչ Ա. Նիազյանն էր, մասնակցում էին՝ Եղիազարյան Հայկ -198 Մարգարյան Տիգրան-198 Քալաշյան Ագապե 20 Աղաբաբյան Մերի -87 Կարապետյան   Մանե-Ֆիզմաթ դպրոց Առաջադրված թեմաներն էին՝ ,, ՀՀ- պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին,, ,, Արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար տնտեսական պատժամիջոցները արդարացված են,, ,,Զենքի ազատ վաճառքը արդարացված է,, ,,ՀՀ-ում կանայք պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն,, Կրթական հաստատություններում չպետք է լինի գնահատման համակարգ։ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենությունը և ողջ անձնակազմը շնորհավորում ...

,,Համագործակցություն հարակից դպրոցների հետ,, նախագիծ

Изображение
,,Համագործակցություն հարակից դպրոցների հետ,, նախագծի շրջանակում մեր դպրոցում կայացավ հերթական մրույթ- վիկտորինան: Խմբերը ձևավորվեցին հ.88, 197, 166, 163, 186 և մեր՝198 դպրոցներից, պատահականության սկզբունքով, ըստ առարկաների՝ Կենսաբանություն Քիմիա Ֆիզիկա Աշխարհագություն Ըուրաքանչյուր խումբ առանձնացավ իր գույնով, իսկ վիկտորինայի հարցերը վերաբերվում էին բացառապես ընտրված առարկային: Ստորև ներկայացնում ենք հատվածներ մրցույթ-վիկտորինայից: Ներկա էին հրավիրված դպրոցների և մեր դպրոցի ուսուցիչները:   

Բանակի օրվան նվիրված միջոցառում

Изображение
Դպրոցում նշվեց Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում,որին մասնակցում էին դպրոցի 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները: Ներկա էին մանկավարժական և աշակերտական կազմը: Օրն արժևորվեց դպրոցի շրջանավարտների ներկայությամբ, ովքեր մասնակցել էին Արցախյան 44-օրյա պատերազմին: Աշկերտները հանդես եկան ասմունքվ, երգով, պարով, ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Արցախյան երեք պատերազմներին, հայի մարտական ոգուն, անվերջ պայքարելու և արարելու կամքին ու անսասան հավատին: Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը Շնորհակալագրեր հանձնեց 44-օրյա պատերազմի մասնակից աշակերտներին և երախտիքի խոսքեր հնչեցրեց բոլոր մասնակից հերոսների հասցեին.     -Չլինեին նրանք, չէինք լինի մենք, -ասաց նա: Միջոցառումը կազմակերպել էին և իրականացավ դպրոցի ՄԿԱ տեղակալ Մ. Ապրեսյանի և Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լ. Աբաջյանի ջանքերով:  

Մասնագիտական կողմնորոշում

Изображение
 Մասնագիտական կողմնորոշում Մեր հյուրն է ԵՊՀ-ի ֆգիզիկայի ֆակուլտետի դոցենտ Պ. Պետրոսյանը: Թեման՝ ,,Էլեկտրոմագնիսական երևույթներ,, Մասնակցու էին 10, 11-րդ դասարաններ աշակերտները: Մինչ թեմային անդրադառնալը պրն. Պետրոսյանը ծանոթացրեց ֆակուլտետի ամբիոններին, կրթական ծրագրերին, գիտահետազոտական աշխատանքներին, համագործակցային կապերին: ԵՊՀ-ի և մեր՝ հ.198 ավագ դպրոցի համագործակցությունը տարիների պատմություն ունի, իսկ ամեն տարի մայր բուհի ուսանողների թիվը համալրվում է նաև մեր շրջանավարտներով: Զրույցը դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանի հետ վերաբերում էր ֆիզիկային առնչվող հետաքրքրաշարժ հետազոտական աշխատանքներին, որն անպայման կարելի է կիսվել աշակերտների հետ: