«Բառի և գույնի միջև» շնորհանդես-ցերեկույթ

2023թ-ի Փետրվարի 20-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցի ջերմ պատերի ներքո կայացավ «Բառի և գույնի միջև» շնորհանդես-ցերեկույթը: Միջոցառման ընթացքում ցուցադրված էին ստեղծագործող աշակերտների կտավները, բանաստեղծություններն ու պոեմները, որ անսպասելիորեն դարձան համահավաք ժողովածու: Ցերեկույթի ընթացքում ցուցադրվեց աշակերտների ստեղծագործությունները ներկայացնող վերլուծական ֆիլմ, որում կենսագրության փոխարեն տրվել էին ստեղծագործություններն ու աշխարհընկալումն ընդհանրացնող երանգային բնութագրեր: Ֆիլմի վերջում էկրանին հայտնվեց «Դալի» հրատարակչությունում լույս տեսած անակնկալ գիրքը, որ եկավ փաստելու՝ երազանքներն իրականանում են: Գրքում զետեղված են Տիգրան Մարգարյանի, Հայկ Եղիազարյանի, Ժան Ժամակոչյանի, Վանեսսա Խանվելյանի, Մարի Մուրադյանի, Անահիտ Մանուկյանի, Լիզա Ստեփանյանի բանաստեղծությունները, Անահիտ Սարգսյանի, Լիաննա Խաչատրյանի կտավները, իսկ խմբագրակազմում՝ Էմիլյա Գաբրիելյանը, Տաթև Եգանյանը, Անի Փալանդուզյանը: Գրքում որպես ուղենիշ զետեղված են նաև ուսուցչուհի Աննա Նիազյանի պատանեկության տարիներին ծով աչքերով մայրիկին նվիրված բանաստեղծությունը, Լիանա Սաֆարյանին բնորոշ հանդարտության կոչն աշխարհին: Շնորհանդես-ցերեկույթի ընթացքում շնորհակալագրեր և «Բառի և գույնի միջև» համահավաք ժողովածուն նվիրեցին հարակից հիմնական դպրոցներին՝ մշակութապահպան կրթելու, ստեղծագործական կարողունակություններ զարգացնելու և արժանի քաղաքացի դաստիարակելու համար:
    







































Comments