Հաղթանակ ՛՛Բանավեճի ակումբ՛՛ հանրապետական եզրափակիչ փուլում...

Բանավեճի ակումբ- Եզրափակիչ փուլում հաղթեց հաղթեց Երևան 4 թիմը

Ջինիշյան հիմնադրամի կողմից այս տարի նույնպես կազմակերպվեց դպրոցական բանավեճի մրցույթ ,,ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը,, ծրագրի շրջանակում կայացավ հավաքական թիմի բանավեճի եզրափակիչ փուլը:
Բանավիճում էին Երևան 4 և Գյումրի 1 թիմերը : Յուրաքանչյուր թիմ ձևավորվել էր 4 դպրոցներից:
Երևան 4 թիմի ղեկավարը մեր դպրոցի պատմության ուսուցիչ Ա. Նիազյանն էր, մասնակցում էին՝
Եղիազարյան Հայկ -198
Մարգարյան Տիգրան-198
Քալաշյան Ագապե 20
Աղաբաբյան Մերի -87
Կարապետյան   Մանե-Ֆիզմաթ դպրոց

Առաջադրված թեմաներն էին՝
,, ՀՀ- պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին,,
,, Արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար տնտեսական պատժամիջոցները արդարացված են,,
,,Զենքի ազատ վաճառքը արդարացված է,,
,,ՀՀ-ում կանայք պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն,,
Կրթական հաստատություններում չպետք է լինի գնահատման համակարգ։ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենությունը և ողջ անձնակազմը շնորհավորում է և մաղթում նորանոր հաղթանակներ։



       








Comments