՛՛Բանավեճի ակումբի ՛՛ հերոսները

 Ինչպես նշել էինք Ջինիշյան հիմնադրամի կողմից այս տարի նույնպես կազմակերպվեց դպրոցական բանավեճի մրցույթ ,,ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը,, ծրագրի շրջանակում կայացավ հավաքական թիմի եզրափակիչ փուլը, որտեղ Երևանի Թիվ 198 ավագ դպրոցի աշակերտներ Հայկ Եղիազարյանը և Տիգրան Մարգարյանը, ինչպես նաև թիմի մարզիչ Թիվ 198 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Աննա Նիազյանը նվաճեցին առաջին պատվավոր հորիզոնականը։

    Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը շնորհավորեց հերոսներին մաղթելով նորանոր հաջողություններ՝ կարևորելով նրանց կատարած աշխատանքը։ 

Նա նշեց, որ այս դժվարին ժամանակներում առավել կարևոր է ինտելեկտուալ բարձր ընդունակություն ունեցող աշակերտների կրթությունն ու դաստիրակությունը, քանզի նրանք են մեր վաղվա ապագան։

Շնորհավոր․․․






Comments