Բանակի օրվան նվիրված միջոցառում

Դպրոցում նշվեց Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում,որին մասնակցում էին դպրոցի 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները: Ներկա էին մանկավարժական և աշակերտական կազմը: Օրն արժևորվեց դպրոցի շրջանավարտների ներկայությամբ, ովքեր մասնակցել էին Արցախյան 44-օրյա պատերազմին:
Աշկերտները հանդես եկան ասմունքվ, երգով, պարով, ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Արցախյան երեք պատերազմներին, հայի մարտական ոգուն, անվերջ պայքարելու և արարելու կամքին ու անսասան հավատին:
Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը Շնորհակալագրեր հանձնեց 44-օրյա պատերազմի մասնակից աշակերտներին և երախտիքի խոսքեր հնչեցրեց բոլոր մասնակից հերոսների հասցեին.
    -Չլինեին նրանք, չէինք լինի մենք, -ասաց նա:

Միջոցառումը կազմակերպել էին և իրականացավ դպրոցի ՄԿԱ տեղակալ Մ. Ապրեսյանի և Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լ. Աբաջյանի ջանքերով:






















 

Comments