Դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն
198 ավագ դպրոցում հոկտեմբերի 17-ին կայացավ Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը Մինչ ընտրությունը, Աշակերտական խորհրդի անդամները ներկայացրել էին իրենց նախագծերն ու ծրագրերը, անելիքները, պատկերացումները, որը տեղադրվել էր թիվ 198 ավագ դպրոցի պաշտոնական կայքում: Թեկնածուներ՝ 1. Հակոբյան Վահե 2. Քարտաշյան Շուշան 3. Ավագյան Սերգեյ 4. Խաչատրյան Երմոնիա 5. Ավագյան Ռաիսա Նախապես կազմված ցուցակով ընտրատեղամասի հանձնաժողովը կատարեց ձայների հաշվարկը: Ընտրությունն անցավ ըստ կանոնակարգի. Ձայների ընդհանուր թիվը համապատասխանում էր ընտրողների գրանցման վավեր քարտերի, ընտրացուցակներում ստորագրությունների և քվեաթերթիկների թվին: Քվեարկությանը մասնակցել էին դպրոցի ուսուցիչները և աշակերտները՝ թվով 201 անձ: Ձայների մեծամասնությամբ /125 ձայն/ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Հակոբյան Վահեն /11-րդ դաս./: