Մասնագիտական կողմնորոշում /դասընթաց ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում՝ ,,Ինչու ընտրել պատմաբանի մասնագիտությունը,, թեմայով/
Մասնագիտական կողմնորոշում դասընթացն այսօր անցավ ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետում. մեզ ընդունեց դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պրն. Է. Մինասյանը: Նա ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը ստեղծման օրվանից, գործող 6 ամբիոնները և 2 գիտահետազոտական լաբորատորիաները: Դասախոսությունը շարունակեց ուսանողական խորհրդի նախագահ, դեկանի տեղակալ Հ. Մխոյանը ,,Ինչու ընտրել պատմաբանի մասնագիտությունը,, թեմայով: Աշակերտներն այցելեցին Թաթուլ Կրպեյանի անվանումը կրող լսարան, ծանոթացան գիտահետազոտական լաբորատորիայի գործունեությանը, որտեղ ուսումնասիրվում էին տարբեր քաղաքակրթությունների գտածոներ՝ կենդանական և մարդկային ոսկորներ, դեռևս Ուրարտական դարաշրջանի խեցե իրեր:
Թաթուլ Կրպեյանի անվան լսարանում
Պրոֆեսոր Ա. Գնունին ներկայացնում է մարդկության պատմության
տարբեր դարաշրջանների գտածոները
Comments
Post a Comment