Դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

198 ավագ դպրոցում հոկտեմբերի 17-ին  կայացավ Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը 

Մինչ ընտրությունը,  Աշակերտական խորհրդի անդամները ներկայացրել էին իրենց նախագծերն ու ծրագրերը, անելիքները, պատկերացումները, որը տեղադրվել էր թիվ 198 ավագ դպրոցի պաշտոնական կայքում: 


Թեկնածուներ՝

1. Հակոբյան Վահե
2. Քարտաշյան Շուշան
3. Ավագյան Սերգեյ
4. Խաչատրյան Երմոնիա
5. Ավագյան Ռաիսա

Նախապես կազմված ցուցակով ընտրատեղամասի հանձնաժողովը կատարեց ձայների հաշվարկը:
Ընտրությունն անցավ ըստ կանոնակարգի. 
Ձայների ընդհանուր թիվը համապատասխանում էր ընտրողների գրանցման վավեր քարտերի, ընտրացուցակներում ստորագրությունների և քվեաթերթիկների թվին:
Քվեարկությանը մասնակցել էին դպրոցի ուսուցիչները և  աշակերտները՝ թվով 201 անձ:

Ձայների մեծամասնությամբ /125 ձայն/ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Հակոբյան Վահեն /11-րդ դաս./:













Comments