Մասնագիտական կողմնորոշում
Այսօր Մասնագիտական կողմնորոշում դասընթացն անցկացրեցին ԵՊՀ-ի Ռուս-բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան, դասախոս Աննա Խիզանցյանը և ուս -խորհրդի անդամները: Ներկա էին 10, 11-րդ դասարանների աշակերտները: Դասն ընթացավ 3 փուլով` 1. Պրեզենտացիա ,, Ռուսական դարձվածները և ասացվածքները կրթության և ուսման մասին,, /ներկայացրեց Ա. Խիզանցյանը/ 2. ՈՒսանողները ներկայացրեցին ֆակուլտետի բաժինները, մասնագիտությունները 3. Վիկտորինա- ռուս մշակույթի, Ռուսաց լեզվի և գրականության մասին Առավել ակտիվ աշակերտները ֆակուլտետի կողմից խրախուսվեցին գրքով և հավաստագրերով: