Գիրքը ներառում է աշակերտների հեղինակած բանաստեղծությունները, ինչպես նաև դպրոցի ուսուցիչներ` Ա. Նիազյանի և Լ. Սաֆարյանի ստեղծագործությունները, որոնք տարբերվում են ոճերով, տրամադրությամբ, թեմաներով:
Ներկայացված սահիկաշարը ստեղծագործությունների հեղինակների մասին էր, որը պատրաստել էր և կարդաց Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լ. Աբաջյանը:
Հնչեցին բանաստեղծություններ տպագրված ժողովածուից, հեղինակների կատարմամբ նոր ստեղծագործություններ, իրենց ստեղծագործությունները կարդացին նաև նոր հեղինակներ: Մասնակիցներին հանձնվեցին հուշանվերներ:
Հպարտության և երախտիքի խոսք ասաց դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը: նա նկատեց այն փոփոխություննեը և զարգացումը, որ կրել են ստեղծագործող աշակերտներն այս մեկ տարվա ընթացքում: Հորդորեց` չամաչել սեփական ապրումներն ու զգացողությունները թղթին հանձնելուց և այն ներկայացնելուց:
Միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորումը, նախագահ Ն. Գալստըան:
Comments
Post a Comment