Ասմունքի մրցույթ` նվիրված Պարույր Սևակի 100 ամյակին

Այսօր կայացավ Ասմունքի մրցույթ` նվիրված Պարույր Սևակի 100 ամյակին: Հնչեցին բանաստեղծի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ընդմիջվեցին երաժշտական կատարումներով: Մասնակցեցին դպրոցի բոլոր դասարաններից 21 աշակերտ, ովքեր հնչեցրեցին Սևակ տարբեր արտահայտումներով:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին դպրոցի ուսուցիչները, փոխտնօրենները. ժյուրին նախագահում էր տնօրեն Ս. Խաչատրյանը: 
Արդյունքները կքննարկվեն և կամփոփվեն նշված ժամանակում:

Միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորումը:






 

Comments