«Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»:
Եղիշե Չարենցի այս տողերով կարելի է բնութագրել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։ Հենց վերջինիս ծննդյան օրն էլ նշվում է Գրքի տոնը Հայաստանում։
Հովհաննես Թումանյանը բազմաժանր գրող է. նա գրել է պատմվածքներ, պոեմներ, նորավեպեր, պոեմներ, հեքիաթներ, բալլադներ, առակներ, քառյակներ...
Նրա մտքերն արդիական են մինչև այսօր և, կարծես գրված են մեր օրերի համար. ,,Երբեք այքան մեծ չի եղել եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր,,:
Այսօր դպրոցում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 155 րդ տարեդարձը։ Հնչեցին
Ամենայն Հայոց բանաստեղծի ստեղծագործությունները, նրա մասին ասույթները:
Ներկայացվեց գիրք նվիրելու խորհուրդը:
Միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորումը:
Comments
Post a Comment