Մրցույթ՝ ՀՀ Երևանի մարզի «Երևանի թիվ 198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի
մաթեմատիկա առարկայի
( 11 դասաժամ), հայոց լեզու և գրականություն
առարկայի
( 16 դասաժամ), արվեստ առարկայի ( 5 դասաժամ) ուսուցչի
թափուր տեղերի համար
Մրցույթն
անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում
է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը
և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ
(դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի
26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից
և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում
աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական
գրքույկ,
- հրատարակված հոդվածների
ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ
ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
-հաստատությունից դուրս մնացած լինելու
դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին
տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում).
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները
համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի
ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի
ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի
13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային
այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. Սեպտեմբերի 18-ին` ժամը 14:30-ին,
Երևանի թիվ 198 ավագ դպրոցում, հասցե՝ ք.Երևան, Վիլնյուսի 13/1: Տեղեկությունների համար
զանգահարել ՝ 010667250, 044 30 60 07 հեռախոսահամարով:
Comments
Post a Comment