Արձանագրություն №1
28.10.2024
թ. տեղի ունեցավ Երևանի №159, №142, №139,
№198, №170 և №62 ավագ դպրոցների
կառավարման խորհրդի նիստ՝ նոր կազմի բոլոր 15 անդամների մասնակցությամբ:
Օրակարգում՝
1. Կառավարման խորհրդի նախագահի ընտրություն
2. Կառավարման խորհրդի քարտուղարի ընտրություն
3. Խորհրդի նիստերի ժամանակացույցի հաստատում:
1. Ըստ ՀՀ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի`կառավարման խորհրդի ձևավորման կարգի՝ նոր կազմով խորհրդի առաջին
նիստը վարում է խորհրդի՝ տարիքով ավագ անդամը:
Առաջին նիստը վարեց Ա.Տոնոյանը:
Նա ողջունեց
խորհրդի անդամներին, ապա անդրադարձավ օրակարգի առաջին հարցին՝ խորհրդի նախագահի ընտրությանը և առաջարկեց թեկնածուներ առաջադրել:
Առաջադրվեցին
Աննա Խաչատրյանի և Արտաշես Թորոսյանի թեկնածությունները:
Կատարվեց փակ-գաղտնի քվեարկություն :
Արդյունքում 9 (ինը) կողմ ձայն հավաքեց Ա. Խաչատրյանը, 6
(վեց)կողմ ձայն՝ Ա. Թորոսյանը:
ԿԽ նախագահ ընտրվեց Ա. Խաչատրյանը:
Ա. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար
և հավաստիացրեց, որ բոլոր ուժերը կներդնի լավ աշխատելու համար:
2. ԿԽ քարտուղարի ընտրության ժամանակ
առաջադրվել է №159 ավագ դպրոցի ներկայացուցիչ Արմինե Գրիգորյանի թեկնածությունը, որն
էլ ընդունվեց միաձայն:
3. Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ Ա. Խաչատրյանը տեղեկացրեց, որ ԿԽ նիստերը
գումարվելու են 3 ամիսը մեկ անգամ, իսկ արտահերթ նիստերը՝ ըստ գործող կարգի:
Կառավարման խորհուրդը
որոշում է.
1. Հաստատել ԿԽ նախագահի
ընտրության արդյունքները և խորհրդի նախագահ
համարել ընտրված Աննա Խաչատրյանին:
2. Խորհրդի քարտուղար համարել
Արմինե
Գրիգորյանին:
3. Հաստատել ԿԽ աշխատակարգը.
Խորհրդի հերթական նիստերը հրավիրել երեք ամիսը մեկ անգամ, իսկ արտահերթ նիստերը՝ ըստ անհրաժեշտության
կգումարվեն գործող կարգի համաձայն:
Comments
Post a Comment