Сообщения

Сообщения за сентябрь, 2025

Սեմինար ,,Օգնենք օգնողներին,, ՏՄԱԿ-ի կողմից

Изображение
Թեմա՝ ,,Օգնենք օգնողներին,, Մասնակցում էին  դպրոցի մանկավարաժական համակազմի 15 ներկայացուցիչ Ցուցադրվեց սահիկաշար, որը ներառում էր հետևյալ պարբերությունները 1․ Դպրոցի դերը զինված հակամարտության ընթացքում և հետո 2․ Ինչ է ստրեսը՞ 3․ Սթրես և կատարողական 4 ․ Սթրեսի դրսևորումները և ինչպես ճանաչել այն 5․ Վարքագիծ 6․ Լսելու արվեստ Քննարկվեցին այս և այլ ենթաթեմաներին վերաբերվող հարցեր։  

Սեմինար

Изображение
Սեմինար Թեման՝ ,,Ավտոմատ զենքի կիրառումը,,  Վարեց՝ ՆԶՊ -ի ուսուցիչ Ա․ Այվազյանը Պատմության մեթոդական միավորման տարեկան պլանի համաձայն անցկացվեց գործնական սեմինար դպրոցի ուսուցիչների մասնակցությամբ։ Այն նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 34-րդ տարեդարձին։ Ներկայացվեցին դպրոցի զինանոցում առկա զենքի տեսակները՝ հակատանկային նռնակներ, ավտոմատ և հրացաններ։ Առավել հանգամանալից ներկայացվեց ինչպես մեր, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրների ԶՈՒ- ում կիրառվող ,,Կալաշնիկով,, ավտոմատ զենքը։ Ա․ Այվազյանը ծանոթացրեց զենքերի պահպանման կանոններին և դրանց կարևորությանը։  

Մասնագիտական կողմնորոշում

Изображение
Մասնագիտական կողմնորոշում դասընթացն անցկացվեց ԵՊՀ-ի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում Դասախոսությունը վարեցին ՝  Ա․ Սահակյան- Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր պրոֆեսոր Կ․ Ավետիսյան- Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Կ․ Քեռյան - Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Դասընթացին մասնակցում էին Երևանի ավագ դպրոցների, ինչպես նաև մեր՝ հ․198 ավագ դպրոցի սովորողները, որոնք իրապես հետաքրքրված են մաթեմատիկայով և ունեն բարձր առաջադիմություն։ Դասախոսությունը ֆակուլտետի մասին էր և այն բոլոր հնարավորությունների՝ կրթության, գիտության, կարիերայի, մասնագիտության և աշխատանքի բնագավառներում։ Ֆակուլտետը գործակցային լայն կապեր ունի մաթեմատիկայի և մեխանիկայի ուղղությամբ մի շարք խոշոր կենտրոնների, բուհերի և գիտահետազոտական հիմնարկների հետ։ Ֆակուլտետի շրջանավարտները ստանում են մաթեմատիկայի, մեխանիկայի,   վիճակագրության ,  ֆինանսական   մաթեմատիկայի   բակալավրի   և   մագիստրոսի   որակավորում   և   հնարավորություն   ...

Սովորողների ընդհանուր ժողով

Изображение
Սովորողների ընդհանուր ժողով Օրակարգում՝ 1․ Աշակերտական խորհրդի թվակազմը 2․ Աշակերտական խորհրդի ձևավորման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի կազմը (այսուհետ` ընտրական հանձնախումբ) հաստատելու վերաբերյալ 3․ Սովորողների ինքնավարության մարմնի կանոնադրությունը և դրանում կատարված փոփոխությունները 4․ Տնօրենի ամենամյա ծրագրային ուղերձը 5․ ՈՒսումնական տարվա ընթացքում արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպում 6․ Կանոնադրությամբ իր լիազորությունների սահմաններում նախատեսված հարցեր, որոնց կատարումը պարտադիր է աշակերտական խորհրդի համար Սովորողների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարեկան երկու անգամից ոչ պակաս՝ աշակերտական խորհրդի կողմից: Արտահերթ ժողով կարող է հրավիրվել աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կամ հաստատության տնօրենի նախաձեռնությամբ:                                                               ...

Մրցույթ՝ ՀՀ Երևանի մարզի «Երևանի թիվ 198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ռուսաց լեզու առարկայի ( 25 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղի համար

    Մրցույթ՝ ՀՀ Երևանի մարզի «Երևանի թիվ 198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ռուսաց լեզու առարկայի ( 2 5 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղի համար   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել` - դիմում (ձև 1), - 1 լուսանկար 3x4 չափի, - բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ), - անձը հաստատող փաստաթուղթ, - «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում), - ինքնակենսագրություն (ձև 5), - այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, - ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ , - հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստո...

"Ապագայի դպրոց" ծրագրի շրջանակներում հանդիպում

Изображение
 Սեպտեմբերի 22-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոց այցելեցին "Ապագայի դպրոց" ծրագրի կազմակերպող Էստոնիայի հանրապետության և ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվեցին մի շարք հարցեր կապված դպրոցի ակնկալիքների հետ այս ծրագրից։ Նույն օրը Շեվչենկոյի անվան 42 ավագ դպրոցում տեղի ունեցավ ծրագրի բացումը և մեկնարկը, որտեղ ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, Էստոնիայի դեսպանը և այլ հյուրեր։

Գիտելիքի օր

Изображение
Արդեն երեսունհինգ երկարուձիգ տարիներ, յուրաքանչյուր սեպտեմբերի 1-ին դպրոցն իր դռներն է բացում աշակերտների առջև։ Այն նոր ընկերների, նորանոր գիտելիքների, կրթության, ձեռքբերումների խոստում է։ Ողջույնի և հյուրընկալության խոսք ասեց դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը․ այն ուղղված էր աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին։ -  Կրթված սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման հիմնաքարը։  Մաղթում եմ  արգասաբեր և բովանդակալից տարի,- ասաց նա։  Միջոցառնան երկրորդ հատվածում տնօրենը գովասանագրեր հանձնեց նախորդ ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին, որին հաջորդեցին երաժշտական և պարային կատարումները Ինչպես յուրաքանչուր Գիտելիքի օր, այսօր նույնպես ներկա էր դպրոցի նախկին տնօրեն, այժմ  ԿԳՄՍ նախարարի խորհրդական Ա․ Թորոսյանը։ Շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերին հաջորդեցին զրույցներ աշակերտների հետ դասասենյակներում, իսկ նրա յուրաքանչյոր զրույց դաս է, որը չի մոռացվում։ Բարի երթ, սիրելի աշ...

Ուսուցչի թափուր տեղի մրցույթի հայտարարություն

  Մրցույթ՝ ՀՀ Երևանի մարզի «Երևանի թիվ 198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկա առարկայի ( 13 դասաժամ) , բնագիտություն առարկայի   ( 8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղ եր ի համար   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել` - դիմում (ձև 1), - 1 լուսանկար 3x4 չափի, - բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ), - անձը հաստատող փաստաթուղթ, - «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում), - ինքնակենսագրություն (ձև 5), - այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, - ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ , - հրատարակված հոդ...